Բանկ Օտոմանի գրավում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բանկ Օտոմանի շենքը

Բանկ Օտոմանի գրավում կամ Բանկ Օտոմանի միջադեպ (օգոստոսի 14, 1896) - 1894-96 թվականների համիդյան ջարդերին հաջորդած, սուլթանից և արևմտյան տերություններից ի նպաստ հայերի բարեփոխումներ պահանջելու, Հայկական հարցի վրա ուշադրություն հրավիրելու նպատակով կատարված գործողություն։ ԼԿազմակերպիչներ` Բաբկեն Սյունին և Արմեն Գարոն

[խմբագրել] Բուն գործողությունը

Բանկ Օտոմանը գրաված հայերը Մարսելում

1896 թվականի օգոստոսի 14-ին 31 զինված հայեր գրավում են Կոստանդնուպոլսի օասմայան բանկը և Եվրոպական դեսպաններին ուղղված հայտագրով պահանջում արագացնել հայկական բարենորոգումների ծրագիրը (տես՝ Մայիսյան բարենորոգումներ 1895), հակառակ դեպքում սպառնում են պայթեցնել բանկը։ Եվրոպական դեսպանների անունից ռուսական դեսպանատան թարգման Մաքսիմովը բանկը գրավողներին հավաստիացնում է, որ խոստանում են ազդել սուլթանական կառավարության վրա և իրագործել տալ այդ բարեփոխումները , ինչպես նաև խոստանում են ապահովել նրանց անվնաս հեռացումը Թուրքիայից։ 13 ժամ տևած ընդհարումից հետո բանկ գրավողները լքում են այն և տրամադրված ֆրանսիական նավով մեկնում Մարսել։

[խմբագրել] Գրականությունում

Բանկ Օտոմանի միջադեպին է անդրադարձել Ալեքսանդր Թոփչյանի «Բանկ Օտոման» վեպը։[1]

[խմբագրել] Հղումներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով