Նեմրութ (հրաբուխ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
NemrutVolcano17.jpg

Նեմրութ կամ Սարակն, բազմածին հրաբուխ Հայկական լեռնաշխարհում, Վանա լճի մոտակայքում: Այժմ էլ գործում է, սակայն լավաներ չի արտավիժում: Խառնարանից ու լանջերից դուրս են գալիս տաք գազեր, ջրեր ու գոլորշիներ: Խառնարանը 2500 մետրի վրա է, ամենամեծը ողջ Հայկական լեռնաշխարհում` տրամագիծը 8 կմ, որի արևմտյան մասում խառնարանային լիճն է 9 քառ. կմ մակերեսով:Խառնարանի պատերը կախված, զառիթափ լանջերով են` մինչև 300մ բարձրությամբ, կազմված թթու կազմի լավաներից: Դուրս եկող գազերը վկայում են նրա մարման մասին:Առաջներում Նեմրութը արտավիժել է բազալտային լավաներ, նույնիսկ հալոցենում ու պատմական շրջաններում: Վերջին ժայթքումը ենթադրվում է 1441թ: Այժմ խառնարանում գոյություն ունեն մանր սոպկաներ-պարազիտ կոներ: