Վիկտորիա (լիճ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svgԱյս հոդվածը Լճի մասին է։ Այլ գործածությունների համար, այցելեք Վիկտորիա (այլ կիրառումներ)։
Վիկտորիա լիճ
Africa Lake Victoria 10 006.jpg
Լիճը
Տեղագրություն Արևելյան Աֆրիկա
ԲԾՄ 1136 մ
Երկարություն 320 կմ
Լայնություն 250 կմ
Ավազանի մակերես 68 000
Ծավալ 2750
Ափի երկարություն 3440 կմ
Ամենամեծ խորություն 83 մ
Միջին խորություն 40 մ
Թափվող գետ(եր) Կագերա
Սկիզբ առնող գետ(եր) Սպիտակ Նեղոս
##Վիկտորիա (լիճ) (Աֆրիկա)
Blue pog.svg
##Վիկտորիա (լիճ) (Տանզանիա)
Blue pog.svg
Commons-logo.svg Պատկերներ Վիքիպահեստում

Վիկտորիա (անգլ.՝ Lake Victoria, Victoria Nyanza, սուախիլի՝ Ziwa Victoria, Viktoria Nyanza, Ziwa Nyanza), լիճ Արևելյան Աֆրիկայում, Տանզանիայի, Քենիայի և Ուգանդայի սահմանին։ Տեղակայված է Արևելա-Աֆրիկյան պլատֆորմի տեկտոնական խզվածքում՝ 1136 մ. բարձրության վրա: Ի տարբերություն Տանգանիկա և Նյասա լճերի, որոնք գտնվում են Աֆրիկյան կիրճերի համակարգում, Վիկտորիան գտնվում է Աֆրիկյան պլատֆորմի բյուրեղային հիմքի թեք ճկվածքում: Իր մակերեսով Վիկտորիան աշխարհի երկրորդ ամենամեծ քաղցրահամ և ամենամեծ արևադարձային լիճն է։ Լիճը դասվում է բավականին խորը լճերի շարքին:Լիճը հայտնաբերել և անվանել է թագուհի Վիկտորիայի պատվին բրիտանացի ճանապարհորդ Ջոհն Սպիկը 1858 թ-ին։

Յուրաքանչյուր տարի ստանում է 114 կմ.³ ջուր, որի մեծ մասը բաժին է ընկնում տեղումներին, իսկ գետերին բաժին է ընկնում 16 կմ.³ ջուր: Գոլորշանում է ամբողջի 93 կմ.³:

Լճում շատ են կոկորդիլոսները: Լիճը նավարկելի է և տեղի բնակիչները նրանում զբաղվում են ձկնորսությամբ:

Լճի տարածքում գտնվում են հայտնի արգելոցներ և ազգային պարկեր: Ամենից հետաքրքիրը Ռուբոնդո կղզի ազգային պարկն է՝1450 կմ.²: Այս ազգային պարկի յուրահատկությունը կայանում է նրանում, որ այստեղ չի թույլատրվում ներխուժել ավտոմեքենայով՝ շրջակա միջավայիրի պահպանման նպատակով: Եվ դա թույլ է տալիս, ոտքով զբոսնելիս, շատ ավելիմոտիկից տեսնել կենդանիներին: Կենդանական և բուսական աշխարհը բավականին հարուստ է, որոնցից մի քանիսը յուրօրինակ են:

Օրինակ՝ սիտատունգան, որը հանդիպում է միայն Տանզանիայում, հիմնականում Ռուբոնդո կղզում: