Կազբեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կազբեկ
վրաց.՝ მყინვარწვერი, օս.՝ Сæна
Mkinvarcveri.jpg
Տեղադրություն Ռուսաստան Ռուսաստան,
Վրաստան Վրաստան[1]
Լեռնային համակարգ Կովկասյան լեռներ
Ձևավորում 805 մլն. տարի
Վերջին ժայթքում մ. թ. ա. 650 թվական ± 50 տարի
ԲԾՄ 5033,8 մ
Առաջին վերելք 1868 թվական՝ Դուգլաս Ֆրեշֆիլդ, Ադոլֆուս Վարբուրթոն Մուր, Ֆրանսուա Դևուասու
##Կազբեկ (Վրաստան)
Blue pog.svg
Commons-logo.svg Պատկերներ Վիքիպահեստում

Կազբեկ (վրաց.՝ მყინვარწვერი — սառցային, օս.՝ Сæна — սպիտակ լեռ, ռուս.՝ Казбек), լեռնագագաթ Մեծ Կովկասի Կողքային լեռնաշղթայում, Վրաստանի տարածքում։ Բարձրությունը 5033 մ է։

Կազբեկը հանգած հրաբուխ է՝ կազմված անդեզիտային, տրախիտ-լիպարիտային լավաներից, որոնք նստած են ստորին յուրայի թերթաքարերի վրա[2]։ Ենթադրվում է, որ Կազբեկը գործել է անթրոպոգենում։ Գագաթը ծածկված է հավերժական ձյունով և ֆիռնով։ Լանջերով իջնում են հովտային սառցադաշտեր։ Սառցապատման ընդհանուր տարածությունը 30 կմ2 է։ Դերգետ սառցադաշտի վրա կա բարձր լեռնային օդերեվութաբանական կայան։ Զարգացած է տուրիզմը։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Sakartvelos Geograpiuli Atlasi (Atlas van Georgië). p. 56: Gia K'archkhadzis Gamomtsemloba, Tbilisi. 2006. ISBN 99940-34-50-2.
  2. Հրաբխի էջը Global Volcanism Program ծրագրում։ (անգլերեն)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png