Ինարի
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինարի (ֆինն.` Inari), լիճ Ֆինլանդիայի հյուսիսում։ Գտնվում է տեկտոնա-սառցադաշտային ծագման ընդարձակ իջվածքում, 144 մ բարձրության վրա։ Մակերեսը (առանց կղզիների) 1050 կմ², խորությունը` մինչև 60 մ։ Ինարիում կա մոտ 3000 կղզի։