Հիդրոինքնաթիռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիդրոինքնաթիռ, ջրի վրա վերելք-վայրէջք կատարող ինքնաթիռ։ Հիդրոինքնաթիռի աերոդինամիկական և կոնստրուկտիվ հորինվածքի ընդհանուր սկզբունքները նույնն են, ինչ ցամաքային ինքնաթիռինը, սակայն հիդրոինքնաթիռը բավարարում է նաև լողալու հետ կապված լրացուցիչ պահանջներ։ Տարբերում են երեք տիպի հիդրոինքնաթիռ՝ թռչող նավակ (իրանն ունի նավակի ձև), լողանային (մեկ կամ երկու լողանով) և «ամֆիբիա»։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 395