Ամուդարյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Aral map.png

Ամուդարյագետ Տաջիկստանում, Թուրքմենստանում, Ուզբեկստանում, Աֆղանստանում։

Կազմավորվում է Փյանջ և Վախշ գետերի միախառնումից, թափվում Արալյան ծովը` առաջացնելով դելտա։ Երկարությունը 1415 կմ (Փյանջի ակունքից` 2540 կմ), կանոնավոր նավարկություն կա Չարջու քաղաքից սկսած։ Ամուդարյայի ափին է Թերմեզ, Կերկի, Նուկուս քաղաքները։

[խմբագրել] Անվանումը

Անվանումն առաջացել է մի ժամանակ գետի ափին գտնվող Ամուլ քաղաքի անունից և պարսկերեն դարյա «գետ» բառից, այսինքն` «Ամուլի գետ»։ Անտիկ շրջանի աշխարհագրագետներին հայտնի էր Օքսուս (լատիներեն` Oxus), իսկ արաբներին` Ջեյհուն անունով։[1]

[խմբագրել] Աղբյուրներ

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս», էջ 24. 
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով