Բելուխա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բելուխա
Տեսակլեռ և Ռուսաստանի հատուկ պաշտպանվող տարածք
Երկիր Ռուսաստան
Վարչատարածքային միավորԱլթայի հանրապետություն և Արևելաղազախական շրջան
ԼեռնաշղթաԿատունի լեռնաշղթա
Մասն էԱլթայի ոսկե լեռներ
Բարձրությունը ծովի մակարդակից4506 մետր
Հարաբերական
բարձրություն
3343 մետր

Բելուխա (հարավային ալթայերեն՝ Ӱч-Сӱмер — Եռագլուխ, Кадын-Бажы — Կատունի գագաթ, ղազ.՝ Мұзтау Шыңы[1]), Ալթայի ամենաբարձր լեռը։ Գտնվում է Կատունի լեռնաշղթայի արևելյան մասում, Ալթայի երկրամասի լեռնային Ալթայի Հանրապետությունում։ Բաղկացած է թամբարդով բաժանված երկու գագաթից՝ Արևմտյան Բելուխայից (4․440 մ) և Արևելյան Բելուխայից (4.506 մ)։ Կան սառցադաշտեր, որոնց ընդհանուր տարածությունը 70 կմ2 է։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանման հիմքում ընկած է ռուսերեն белый «սպիտակ» բառը․ այդպես է կոչվել հավերժական ձյունով ու սառցադաշտերով ծածկված լինելու պատճառով։

Տեղացի ռուս բնակչությունն այն անվանում է նաև Կատունսկիե ստոլբի (ռուս.՝ катунские столбы՝ «Կատունի սյուներ», նկատի ունենալով նրա գագաթի ուրվագծի բնույթը, ղազախները՝ Մուսդու-թաու («սառցալեռ»), իսկ ալթայցիները՝ Կադին-բաժի («Կատունի գագաթ»․ ալթայցիների մոտ ընդունված է լեռերն անվանել դրանից սկիզբ առնող գետերի անուններով)[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ալթայ, լեռնային երկիր
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 378
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելուխա» հոդվածին։