Մինդանաո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Մինդանաո
Mindanao

7°45′36″ հս. լ. 124°58′44.76″ ավ. ե. / 7.76° հս. լ. 124.9791° աե. ե.7°45′36″ հս. լ. 124°58′44.76″ ավ. ե. / 7.76° հս. լ. 124.9791° աե. ե.
Երկիր Ֆիլիպիններ Ֆիլիպիններ
Մակերես 97 530 կմ2
Ամենաբարձր կետը 2954 մ
Բնակչություն (2010) 22 000 000 մարդ
Բնակչության խտությունը 225,572 մարդ/կմ2
##Մինդանաո (Ֆիլիպիններ)
Red pog.svg
##Մինդանաո (Խաղաղ օվկիանոս)
Red pog.svg
Commons-logo.svg Վիքիպահեստում

Մինդանաո (Mindanao), կղզի Ֆիլիպինյան արշիպելագում։ Տարածությունը 94․6 հազար քառակուսի Կմ է, բնակչությունը` 7, 5 մլն (1978)։ Ափագիծը կտրտված է։

Ռելիեֆում հերթագայվում են հրաբխային զանգվածներն ու դաշտավայրերը։ Կան գործող հրաբուխներ (Ապո լեռ, 2954 մ, Ֆիլիպինների ամենաբարձր կետը)։ Հաճախակի են երկրաշարժերը։ Կան քարածխի, երկաթի և գունավոր մետաղների հանքավայրեր։ Կլիման մերձհասարակածային է, մուսսոնային, հարավում՝ հասարակածային։ Խոշոր գետերն են Մինդանաոն և Ագուսան։ Տարածված են արևադարձային և մուսսոնային անտառները։ Մշակում են բրինձ, մանիլյան կանեփաթել, արքայախնձոր, կոկոսյան արմավենի։ Մինդանաոյում են Դավաո, Զամբոանգա քաղաքները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png