Սուլավեսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուլավեսի ծով

Սուլավեսի (Sulawesi), Ցելեբեսյան ծով, միջկղզային ծով Խաղաղ օվկիանոսում։ Գտնվում է Սուլավեսի, Կալիմանտան, Մինդանաո, Մանգիհե կղզիների և Սուլու արշիպելագի միջև։ Տարածությունը 453 հզ․ կմ2 է, խորությունը՝ մինչև 5914 մ։ Արևելյան ցածրադիր ափերին բնորոշ են մանգրովային թփուտները, Սուլու արշիպելագին՝ կորալային խութերը։ Մակերեսային ջրերի ջերմաստիճանը շուրջ տարին մոտ 28°C է, աղիությունը՝ մոտ 34,5°/00։ Սուլավեսի միջով Խաղաղ օվկիանոսի մակերեսային ու միջանկյալ ջրերը հոսում են Հնդկական օվկիանոս։ Մակնթացությունը կեսօրյա է, բարձրությունը՝ մինչև 3 մ։ Հիմնական նավահանգիստներն են Մանադոն (Սուլավեսի կղզի) և Տարականը (Տարական կղզի)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png