Հյուսիսային երկիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Հյուսիսային երկիր
Северная Земля

Կոորդինատներ 78°43′29.99″ հս. լ. 99°41′24″ ավ. ե. / 78.725° հս. լ. 99.69° աե. ե.78°43′29.99″ հս. լ. 99°41′24″ ավ. ե. / 78.725° հս. լ. 99.69° աե. ե.
Երկիր Ռուսաստան Ռուսաստան
Երկրամաս Կրասնոյարսկի երկրամաս
Տեղագրություն Կարայի և Լապտևների ծովեր
Ամենամեծ կղզին Հոկտեմբերյան հեղափոխության կղզի
Ընդհանուր մակերեսը 37 000 կմ2
##Հյուսիսային երկիր (Ռուսաստան)
Red pog.svg
Commons-logo.svg Վիքիպահեստում

Հյուսիսային երկիր, արշիպելագ Կարայի և Լապտևների ծովերի սահմանագծում, Թայմիր թերակղզուց հյուսիս, որից բաժանվում է Վիլկիցկու նեղուցով։ Մտնում է Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկի երկրամասի Թայմիրի (Դոլգանո-Նենեցական) ինքնավար օկրուգի մեջ։ Տարածությունը մոտ 37 հզ կմ2 է։

Աշխարհագրություն[խմբագրել]

Թայմիր-Հյուսիսային երկիր ծալքավոր մարզի մի մասն է։ Ռելիեֆում գերակշռում են հարթավայրերը։ Սառցադաշտային գմբեթները հասնում են 965 մ բարձրության։ Կլիման արկտիկական է։ Հունվարի միջին ջերմաստիճանը –28°C-ից մինչև –30°C է, նվազագույնը՝ –50°C, հուլիսինը՝ –0, 5°C-ից մինչև –1, 6°C։ Տարեկան տեղումները՝ 150–200 մմ է, (ծովում), 400–550 մմ (բարձրություններում)։ Սառցադաշտերը գրավում են 17472 կմ2 տարածություն։ Հալոցքի ջրերով սնվում են կղզիների բազմաթիվ գետեր։ Բնորոշ են արկտիկական և անտարկտիկական անապատային լանդշաֆտները։ Հյուսիսային երկիրը հայտնաբերել է Բ.Վիլկիցկու արշավախամբը 1913-ին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png