Կրակատաու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրակատաու
Krakatoa eruption lithograph.jpg
1883 թվականի Կրակատաու հրաբխի ժայթքման տեսարանը
Տեղադրություն Ինդոնեզիա Ինդոնեզիա
Վերջին ժայթքում 2011
ԲԾՄ 813 մ
Մակերես 10,5 կմ2
Կրակատաու հրաբխի ժայթքումը 1999 թվականի ամռանը
Կրակատաու հրաբխի ժայթքումը 2008 թվականի փետրվարին
Կրակատաու հրաբխի ժայթքումը 2008 թվականի մայիսին


Կրակատաու (Krakatau), կղզի և գործող հրաբուխ Ինդոնեզիայում, Զոնդյան նեղուցում, Ճավա և Սումատրա կղզիների միջև։ Տարածությունը 10, 5 Կմ2 է, բարձրությունը՝ 813 մ։ Հայտնի է 1883 թվականի օգոստոսի ուժեղ ժայթքմամբ (դուրս են նետվել մոտ 19 Կմ3 հրաբխային մոխիր և այլ նյութեր)։ 1927-1929 թվականների ստորջրյա ժայթքման ժամանակ առաջացել է Անակ Կրակատաու հրաբխային կղզին։ Վերջին անգամ ժայթքել է 1950-1952 թվականներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png