Գանգես
Գանգես - գետ Հնդկաստանում և Բանգլադեշում։ Սկիզբ է առնում Հիմալայներից երկու օժանդակով` Բհագիրաթխի (աջը) և Ալակնանդա (ձախը), հոսում Ինդոս-Գանգեսյան հարթավայրի արևելյան մասով, թափվում Հնդկական օվկիանոսի Բենգալյան ծոցը` Բրահմապուտրայի հետ միասին առաջացնելով վիթխարի դելտա (ավելի քան 80 հազար կմ քառակուսի)։ Երկարությունը շուրջ 2700 կմ. նավարկելի է 1450 կմ (մինչև Հիմալայների ստորոտները)։ Գանգեսի ափին են Իլահաբադ, Վարանասի, Պատնա քաղաքները։ Դելտայում է Կալկաթա ծովային նավահանգիստը։
Անվանման այս ձևը առաջացել է գետին հնդիկների տված Գանգա անվանումից, որը սանսկրիտերեն և ժամանակակից հինդի լեզվով բառացի նշանակում է «գետ»։ Հնդիկները մեծարանքով գետն անվանում են «մայր Գանգա», պաշտում են այն որպես սուրբ գետ (նրանց հավատով գետն ունի կենսատու ուժ). գետի ափերին կան կրոնական ուխտագնացության վայրեր։[1]
Բովանդակություն |
[խմբագրել] Գանգեսը մշակույթում
[խմբագրել] Գանգեսը լեգենդներում և առասպելներում
Հնդկական «Ռամայանա» էպոսում կա մի ավանդություն, որի համաձայն Գանգեսը իբր սկիզբ է առնում երկնքում, որտեղից Բրահմայի ողորմածությամբ իջնում է Հիմալայներ և ապա հոսում Հնդկաստանով։
Ըստ հնդկական մեկ այլ ավանդության` նրա պահապանն է Շիվան, մարմնավորված սառցե սյունում։[2]