Գհագհրա
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գհագհրա - գետ Հնդկաստանում, Նեպալում և Չինաստանում, Գանգեսի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Տիբեթի բարձրավանդակում, կտրում Հիմալայները, հոսում Ինդոս-Գանգեսյան հարթավայրով։ Երկարությունը 950 կմ է. ստորին հոսանքում նավարկելի է։ Գհագհրայի ափին է Ֆայզաբադ (Հնդկաստան) քաղաքը։
Տարածված է նաև անվանման Գոգրա ձևը։ Վերին հոսանքը կոչվում է նաև Կառնալի։[1]
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ Հ, Ղ Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս», էջ 108.