Նյասա լիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նյասա
անգլ.՝ Nyasa կամ Malawi
պորտ.՝ Lago Niassa

Լճի արբանյակային լուսանկար
11°36′04″ հվ. լ. 34°36′32″ ավ. ե.HGЯO
Կոորդինատներ
Տեղագրություն Աֆրիկա
Երկիր Մալավի Մալավի
Մոզամբիկ Մոզամբիկ
Տանզանիա Տանզանիա
Հայելու բացարձակ բարձրությունը 474 մ
Ավազանի մակերեսը 29 600 կմ²
Ծավալը 8400 կմ³
Ջրափնյա գծի երկարությունը 1245 կմ
Ամենամեծ խորությունը 706 մ
Միջին խորությունը 292 մ
Պարզությունը 13—23 մ
Ջրահավաքի մակերեսը 6593 կմ²
Սկիզբ առնող գետերը Շիրե
Վիքիպահեստում
Նյասա լիճ

Նյասա լիճ (также Мала́ви, անգլ.՝ Nyasa կամ Malawi, պորտ.՝ Lago Niassa), մեծությամբ երրորդ լիճը Աֆրիկայում։ Տեղակայված է Արևելա-Աֆրիկյան ռիֆտային հովտում։ Լճի մակերեսը կազմում է 29․604 կմ.²[1]։ Լիճն ընկած է երեք երկրների տարածքում՝ Մալավիա, Մոզամբիկ և Տանզանիա։ Ձգվում է միջօրեականի ուղղւոթյամբ և ունի 584 կմ. երկարություն, իսկ լայնությունը տատանվում է 16 կմ.-ից 80 կմ.-ի սահմաններում։ Խորությունը՝ 706 մ։

Լճի հատակը ծածկված է նստվածքային ապարների հաստ, տեղ-տեղ 4 կմ. հաստությամբ։

Լիճը ամբողջ տարին սնում են 14 գետեր, որոնց մեջ նշանակալից են՝ Ռուխուխուն, Սոնգվեն, Ռուկուկուն, Դվանգվան, Բուան և Լիլոնգվեն։ Լճի միակ ներքին հոսքը հանդիսանում է Շիրե գետը, որը դուրս գալով լճից՝ հոսում է հարավ՝ դեպի Զամբեզի։ Չնայած լճի մեծ ծավալին, նրա հոսքի ծավալը այնքան էլ մեծ չէ։ Լիճն ամեն տարի ընդունում է 63 կմ.³ ջուր, որի միայն 16%-ն է հոսում Շիրե գետով, իսկ մնացածը գոլորշանում է լճի վերին մակերևույթից։

Նյասա լճի ավազանը այնքան էլ խիտ չէ բնակեցված, ինչպես որ Վիկտորիա և Տանգանիկա լճերի շրջակայքը։ Վերջիններս նույնպես գտնվում են Արևելա-Աֆրիկյան ռիֆտային հովտում։

Տնտեսական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լճից դուրս եկող միակ գետի՝ Շիրե գետի, վրա կառուցված է հիդրոէլեկտրակայան։ Վերջինս հանդիսանում է Մալավիայի էլեկտրաէնգիայի հիմնական աղբյուրը։ Երկրի էներգետիկան շատ է տուճում լճի մակարդակի տատանումներից, դրա հետ է կապված Շիրե գետի անկայուն հոսքը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Malawi Cichlids». AC Tropical Fish. Aquaticcommunity.com. Վերցված է 2007 թ․ ապրիլի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նյասա լիճ» հոդվածին։