Մոսիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մոսիներ, ժողովուրդ Արևմտյան Աֆրիկայում։ Կազմում են Վերին Վոլտա Հանրապետության բնակչության 50%-ից ավելին։ Բնակվում են նաև Գանայի հյուսիսում։ Ընդհանուր թիվը՝ մոտ 5,2 մլն (1975)։ Խոսում են մորե լեզվով։ Մեծամասնությունը պահպանում է ավանդական հավատալիքները, մի մասը քրիստոնյաներ և մահմեդականներ են։ Հիմնականում զբաղվում են արորային երկրագործությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png