Կալցիումի սուլֆատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Calcium sulfate hemihydrate.jpg

Կալցիումի սուլֆատ, CaS04, ծծմբական թթվի կալցիումական աղ։ Բնության մեջ գտնվում է երկհիդրատի ձևով՝ CaSՕ44 · 2H20 (գիպս, սելենիտ), և անջուր վիճակում՝ անհիդրիտ։ Անջուր կալցիումի սուլֆատը անգույն բյուրեղային նյութ է, խտությունը՝ 2960 կգ/մ3, հալման ջերմաստիճանը՝ 1450°C։ Ջրում քիչ է լուծվում (100 գրամ ջրում 20°C-ում 0,2036 գրամ)։ Կիրառվում է որպես շինանյութ, ինչպես և քանդակագործության ու բժշկության մեջ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png