Մաղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալյուրի մաղեր

Մաղ, հյուսած ցանցով հարմարանք՝ սորուն զանգվածներ (հացահատիկ, ալյուր, շաքարավազ, հող, ավազ և այլն) մաղելու համար։ Ըստ կիրառական նշանակության ունենում է տարբեր չափի ու խտության ցանցեր, որոնք հյուսվում են կաշեփոկերից, ձիու մազից, մետաղալարից, այժմ՝ նաև սինթետիկ թելերից։ Տափակ, հարթ (վիբրացիոն, ճոճվող), թմբուկային (պատվող) և այլ մաղերը կիրառվում են հիմնականում հանքանյութերի հարստացման համար, շինարարության մեջ (հող, գաջ, ցեմենտ, ավազ և այլն մաղելու), ալրաղաց և համակցված կերերի գործարաններում։
Հայաստանում գործածվել են կաշեփոկերից հյուսված կալեմաղը կամ շատրարը (նոր կալսված հացահատիկը մաղելու համար), քարմաղը (քարերն ու պատճոտ հատիկները զատելու համար), փոկեմաղը կամ խախալը (հողն ու ծղոտի մասերը հեռացնելու համար)։ Հացի ալյուր մաղելու համար գործածվել է ձիու մազից հյուսված ալրմաղը, իսկ նշխարքի ու խմորեղենի ալյուրի համար՝ նուրբ կտորից, պղնձալարից կամ ձիու բաշի բարակ մազերից հյուսված շարմաղը (շերտիկ)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 188
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաղ» հոդվածին։