Կաբուկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաբուկի դերասանները սամուրայների պայքարը պատկերելիս

Կաբուկի (ճապ.՝ 歌舞伎), Ճապոնիայի դասական թատրոնի տեսակ։

Պատմություն[խմբագրել]

Սկզբնավորողը համարվում է կին գործիչ Օ-Կունին, որը 1603 թ.-ին հանդես է եկել կանանց թատերախմբով։ 1629 թ.-ին կանանց թատերախմբերի ելույթներն արգելվել են։ 1652 թ.-ից Կաբուկիի ներկայացումներում հանդես են գալիս միայն տղամարդիկ, որը և պատճառ է դարձել կանանց դերեր կատարողների հատուկ ամպլուայի (օննագատա կամ օյամա) առաջացման։ Կաբուկին վերելք է ապրել XVII-XVIII դարերում, կազմավորվել են բեմական անունների, ամպլուաների ժառանգորդությամբ դերասանական դինաստիաներ, հռչակվել են Իտիկավա Դանձյուրո 2-րդ և Սավամուրա Սոձյուրոն, կենտրոնը Կիոտոյից և Օսակայից փոխադրվել է էդո (այժմ՝ Տոկիո)։ Կաբուկին պահպանելու նպատակով 1966 թ.-ին Տոկիոյում բացվել է «Կոկուրիցու գեկիձյու» պետական թատրոնը։ Կաբուկի թատրոնը 1928 թ.-ին և 1961 թ.-ին հյուրախաղերով այցելել է ՍՍՀՄ։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png