Միլիտարիզմ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միլիտարիզմ (ֆր.՝ militarisme, < լատ.՝ militaris — ռազմական, զինվորական),պետական գաղափարախոսական համակարգ, պետության ռազմական հզորությունը մեծացնելու քաղաքականություն, ինչպես զավթողական պատերազմներ նախապատրաստելու և երկրի ներսում իր դիրքերը ամրապնդելու նպատակով։
«Միլիտարիզմ եզրը առաջին անգամ օգտագործվել է Ֆրանսիայում 19-րդ դարում՝ Նապոլեոն III-ի վարչակարգը բնութագրելու համար։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ցայտուն կերպով արտահայտվել է Գերմանիայում, երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ Գերմանիայում, նաև Իտալիայում և Ճապոնիայում։։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը հիմնված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |