Իեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճապոնական Իեն
Թղթադրամներ Մանրադրամներ
Թղթադրամներ Մանրադրամներ
ISO 4217 կոդ Իեն
Երկիր Flag of Japan.svg Ճապոնիա
Պաշտոնական
օգտագործում
Ճապոնիա Ճապոնիա
Կազմված է 100 սենից
Սիմվոլ ¥
Մետաղադրամներ ¥1, ¥5, ¥10, ¥50, ¥100, ¥500
Թղթադրամներ ¥1000, ¥2000, ¥5000, ¥10,000
Կենտրոնական_բանկ Ճապոնիայի բանկ
Վեբ-կայք www.boj.or.jp
Փողերի տպում National Printing Bureau
Վեբ-կայք www.npb.go.jp
1 USD = 81 Իեն
1 EUR = 120 Իեն
1 GBP = 62 Իեն
1 RUB = 2,8 Իեն

Ճապոնական իեն (ճապ.՝ or en) (սիմվոլ։ ¥; code։ JPY) Ճապոնիայի պաշտոնական տարադրամն է։ Այն երրորդ առևտրական տարադրամն է արտարժույթի փոխանակման շուկայում ԱՄՆ դոլլարից և եվրոից հետո։[1] Այն նաև օգտագործվում է որպես պահուստային տարադրամ ԱՄՆ դոլարից, եվրոից և ֆունտ ստերլինգից հետո։

Անվան ծագում[խմբագրել]

Իենը Չինաստանից սերող դրամական միավոր է, որը նշվում է «円» հիերոգլիֆով և չինարեն կոչվում է «յուան»։ Չինական Ցին կայսրության փոխարժեքից մեկը եղել է արծաթը, որը օգտագործվում էր ձուլակտորների տեսքով։ Չնայած դրան, 18-րդ դարում Չինաստան սկսեցին բերել իսպանական ու մեքսիկական արծաթե դրամներ, որոնք ստացան «արծաթ» անվանումը (չին.` 银 円) կամ «արևմտյան յուաններ» (չին.` 洋 円): Դրանից հետո բրիտանացիները Հոնկոնգում սկսեցին արծաթյա դրամներ արտադրել` «հոնկոնգյան դոլարներ», որոնք չինարեն անվանվեցին «հոնկոնգյան յուաններ» (չին.` 香港 壱 圆): Այս փոխարժեքը հասավ նաև Ճապոնիա, որտեղ «յուանը» կոչվում էր «էն»։ 1830 թ.-ից ճապոնացիներն սկսեցին սեփական արծաթյա դրամների արտադրությունը, որոնք նման էին հոնկոնգյաններին` ըստ քաշի ու մետաղների պարունակության։

Ծանոթագրություններ[խմբագրել]