Սուդոկու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուդոկու
Լուծված Սուդոկու

Սուդոկու(ճապոներեն` 数独-թարգմանաբար` առանձին թիվ) տրամաբանական խաղ, գլուխկոտրուկ թվերով։։

Խաղի կանոնները[խմբագրել]

Դիցուք ունենք 9×9 չափի քառակուսի, որը բաժանված է 3×3 չափի քառակուսիների։ Քառակուսին ընդհանուր ունի 81 վանդակ։ Պետք է ազատ վանդակները լրացնել 1-9 թվերվ այնպես, որ չհամընկնեն ո՛չ հորիզոնական, ո՛չ ուղղահայաց և ո՛չ էլ 3×3 չափի քառակուսու մեջ։ Սուդոկուները լինում են տարբեր բարդությունների, բայց դրանց բարդությունը կախված է ոչ միայն նախորոք լրացված թվեիր քանակից, այլ նաև լուծման մեթոդից։ Ամենահեշտ լուծման մեթոդը դեդուկցիայի մեթոդն է՝ միշտ կա գոնե մեկ վանդակ, որին համապատասխանում է միայն մեկ թիվ։ Ճիշտ կազմված սուդոկուն ունի միայն մեկ լուծում։

Պատմություն[խմբագրել]

1970-ական թվականներին Հյուսիսային Ամերիկայում Լեոնարդ Էյլերի լատինական քառակուսու հիման վրա հորինեցին թվերով գլուխկոտրուկներ, որոնք առաջին անգամ տպագրվեցին «Dell Puzzle Magazine» ամսագրում 1979 թվականին, որոնք կոչվում էին "Number Place"- թվերի տեղը։ Բայց սուդոկուները դարձան հանրահայտ միայն 1980-ական թվականներին, երբ "Նիկոլի"ճապոնական ամսագիր սկսեց պարբերաբար տպել իր համարներում։

Տարատեսակներ[խմբագրել]

Սուդոկու
Լուծումը

Գոյություն ունեն Սուդոկուի բազմաթիվ տարատեսակներ՝

  • Սուդոկուներ տարբեր չափերի՝ 4×4 մինչև 25×25 չափերի։
  • Սուդոկուներ, որոնք ունեն 3×3 չափի քառակուսիների փոխարեն կամայական տեսքի ձև, որոնցում չպետք է համընկնեն 1-9 թվերը։
  • Սուդոկուներ լրացուցիչ պայմաններով, օրինակ՝
  • Սուդոկու գումար ըստ տողերի կամ սյուների, գումար անկյունագծերով և այլն։
  • Զույգ կամ կենտ սուդոկու, որտեղ որոշ վանդակներ նախորոք նշված են որևէ գույնով, որտեղ կարող են լինել միայն զույգ, կամ միայն կենտ թվեր։
  • Սուդոկու տարբեր ձևերի, օրինակ՝ եռանկյան, վեցանկյան, կամ այլ տեսքով։

Սուդոկու բջջային հեռախոսների համար[խմբագրել]

Գոյություն ունեն մի քանի տարբերակներ բջջային հեռախոսների և սմարթֆոնների համար։ Այս տարբերակները հարմար են նրանով, որ ցույց են տալիս սխալները, կամ կարող են հուշել որևէթիվ։