Եռանկյուն
Եռանկյունը եռակողմ բազմանկյուն է։ Այլ կերպ այն կարելի է սահմանել որպես այնպիսի պատկեր, որը կազմված է միևնույն ուղղի վրա չգտնվող երեք կետերից, և այդ կետերը զույգ առ զույգ միացնող երեք հատվածներից։ Կետերը կոչվում են եռանկյան գագաթներ, իսկ հատվածները՝ նրա կողմեր։ A, B, և C գագաթներով եռանկյունը հաճախ նշանակում են ΔABC։
Բովանդակություն |
Եռանկյան տեսակներ[խմբագրել]
Եռանկյունը կախված կողմերի երկարությունների փոխհարաբերությունից և անկյունների մեծությունից, լինում է ուղղանկյուն (անկյուններից մեկն ուղիղ է), բութանկյուն (անկյուններից մեկը բութ է), սուրանկյուն (երեք անկյուններն էլ սուր են),
| Ուղղանկյուն | Բութանկյուն | Սուրանկյուն |
հավասարակողմ կամ կանոնավոր (երեք կողմերնեն էլ հավասար են) և հավասարասրուն (հավասար են գոնե երկու կողմ)։
| Հավասարակողմ | Հավասարասրուն |
Եռանկյունների հավասարություն և նմանություն[խմբագրել]
Եռանկյունների հավասարություն[խմբագրել]
Եռանկյունները հավասար են, եթե հավասար են նրանց համապատասխան կողմերն ու համապատասխան անկյունները։
Եռանկյունների հավասարության հայտանիշները՝
- Եթե մի եռանկյան երկու կողմերը և նրանցով կազմված անկյունը համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան երկու կողմերին և նրանցով կազմված անկյանը, ապա այդպիսի եռանկյունները հավասար են։
- Եթե մի եռանկյան մի կողմը և նրան առընթեր անկյունները համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան կողմին և նրան առընթեր անկյուններին, ապա այդպիսի եռանկյունները հավասար են։
- Եթե մի եռանկյան երեք կողմերը համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան երեք կողմերին, ապա այդպիսի եռանկյունները հավասար են։
=== Եռանկյունների նմանություն ===
Եռանկյունները նման են, եթե այդ եռանկյունների համապատասխան անկյունները հավասար են, իսկ համապատասխան կողմերի հարաբերությունը նույնն է։ Այսինքն ∆ABC և ∆A1B1C1 նման եռանկյունների միջև
=
=
, ∠A=∠A1, ∠B=∠B1, ∠C=∠C1։
Եռանկյունների նմանության հիմնական թեորեմներն են՝
- Երկու եռանկյուններ նման են, եթե նրանցից մեկի երկու անկյունները համապատասխանաբար հավասար են մյուսի երկու անկյուններին։
- Երկու եռանկյուններ նման են, եթե նրանցից մեկի երկու կողմերը համեմատական են մյուսի երկու կողմերին և այդ կողմերով կազմված անկյունները հավասար են։
- Երկու եռանկյուններ նման են, եթե մեկի կողմերը համեմատական են մյուսի կողմերին։
Սովորեք քանի որ շատ կարևոր է
Եռանկյան հետ կապված սահմանումներ[խմբագրել]
Եռանկյան գագաթից տարված բարձրություն է կոչվում այդ գագաթից նրա դիմացի կողմը պարունակող ուղղին տարված ուղղահացը։
Եռանկյան գագաթից տարված կիսորդ է կոչվում եռանկյան անկյան կիսորդի այն հատվածը, որի միացնում է այդ գագաթը և նրա դիմացի կողմի վրա գտնվող կետը։
Եռանկյան միջնագիծ է կոչվում այդ գագաթը և դիմացի կողմի միջնակետը միացնող հատվածը։
Եռանկյան միջին գիծ է կոչվում նրա երկու կողմերի միջնակետերը միացնող հատվածը։
Ուղղանկյուն եռանկյուն է կոչվում այն եռանկյունը, որի ներքին անկյուններից մեկը 90 աստիճան է (ուղիղ անկյուն)։ Այդ անկյան դիմացի կողմը կոչվում է ներքնաձիգ, իսկ կից կողմերը կոչվում են ուղղանկյուն եռանկյան էջեր։
Ուղղանկյուն եռանկյան սուր անկյան սինուս է կոչվում հանդիպակաց էջի հարաբերությունը ներքնաձիգին՝
Ուղղանկյուն եռանկյան սուր անկյան կոսինուս է կոչվում կից էջի հարաբերությունը ներքնաձիգին՝
Ուղղանկյուն եռանկյան սուր անկյան տանգենս է կոչվում հանդիպակաց էջի հարաբերությունը կից էջին՝
Ուղղանկյուն եռանկյան սուր անկյան կոտանգենս է կոչվում կից էջի հարաբերությունը հանդիպակաց էջին՝
Եռանկյունների հետ կապված հիմնական փաստեր[խմբագրել]
Եռանկյունների մասին հիմնական փաստերը ուսումնասիրվել են Էվկլիդեսի կողմից իր «Սկզբունքներ» ձեռնարկի 1–4 գրքերում մոտ մ․թ․ա․ 300 թ․-ին։
Էվկլիդեսյան երկրաչափությունում եռանկյան անկյունների գումարը հավասար է 180 աստիճանի։ Այստեղից հետևում է, որ ցանկացած եռանկյան անկյուններից գոնե երկուսը սուր են։
Եռանկյան տրված գագաթի արտաքին անկյուն կոչվում է եռանկյան այդ գագաթի անկյանը կից անկյունը։ Եռանյան տրված գագաթի անկյունը նույն գագաթի ներքին անկյան հետ չշփոթելու համար, այն անվանում են ներքին անկյուն։ Եռանկյան արտաքին անկյունը հավասար է նրան ոչ կից երկու ներքին անկյունների գումարին։
Եռանկյան ցանկացած երկու կողմերի երկարությունների գումարը միշտ մեծ է երրորդ կողմի երկարությունից։ Այս հատկությունը կոչվում է եռանկյան անհավասարություն։
Հավասարասրուն եռանկյան հիմքին տարված միջնագիծը, կիսորդը և բարձրությունը համընկնում են։
Եռանկյան երեք միջնագծերը հատման կետով տրոհվում են 2:1 հարաբերությամբ մասերի, հաշված գագաթից։ Միջնագծերի հատման կետը հանդիսանում է նաև համասեռ եռանկյունաձև մարմնի ծանրության կենտրոնը։
Եռանկյանը արտագծած շրջանագիծ է կոչվում այն շրջանագիծը, որը անցնում է եռանկյան բոլոր գագաթներով։ Եռանկյան արտագծած շրջանագծի կենտրոնը գտնվում է եռանկյան կողմերի միջնակետերով անցնող և այդ կողմերին տարած ուղղահայացների հատման կետում։
Եռանկյանը ներգծած շրջանագիծ է կոչվում այն շրջանագիծը, որը շոշափում է եռանկյան բոլոր կողմերը։ Եռակյանը ներգծած շրջանագծի կենտրոնը գտնվում է կիսորդների հատման կետում։
Պյութագորասի թեորեմ։ Ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգի քառակուսին հավասար է էջերի քառակուսիների գումարին՝
։
Կոսինուսների թեորեմ։ Եռանկյան ցանկացած կողմի քառակուսին հավասար է մյուս երկու կողմերի քառակուսիների գումարին՝ հանած այդ կողմերի և նրանցով կազմված անկյան կոսինուսի կրկնապատիկ արտադրյալը՝
c² = a² + b² – 2ab cos γ։
Այն հանդիսանում է Պյութագորասի թեորեմի ընդհանրացված տարբերակը։
Սինուսների թեորեմ։ Եռանկյան կողմերը համեմատական են հանդիպակաց անկյունների սինուսներին՝
Սինուսների թեորեմից հետևում է, որ եռանկյան մեծ անկյան դիմաց գտնվում է մեծ կողմ, մեծ կողմի դիմաց՝ մեծ անկյուն։
Եռանկյան մակերես[խմբագրել]
Եռանկյան մակերեսի ամենատարածված հավասարումն է նրա կողմի և այդ կողմին տարված բարձրության արտադրյալի կեսը՝
։
Եռանկյան մակերեսը հավասար է նույն հիմք և բարձրություն ունեցող զուգահեռագծի մակերեսի կեսին։
Մակերեսը հաշվելու բանաձևեր.
, քանի որ
, ուստի


— Հերոնի բանաձև



— ուղղանկյուն եռանկյան համար
— եթե հայտնի է եռանկյան մեկ կողմը և նրան կից անկյունները
Որտեղ
—
կողմիին տարված բարձրությունն է,
— պարագծի կեսն է,
— ներգծած շրջանի շառավիղն է,
— արտագծած շրջանի շառավիղն է,
— եռանկյան գագաթների կոորդինատներն են։
Միջին գիծ[խմբագրել]
Եռանկյան միջին գիծը , եռանկյան երկու կողմերի միջնակետերը միացնող հատվածն է:
Աղբյուրներ[խմբագրել]
- Ա. Վ. Պոգորելով «Երկրաչափություն», 1988։
- М. Я. Выгодский «Справочник по высшей математики», 1977։




։
։
, քանի որ
, ուստի


— 



— ուղղանկյուն եռանկյան համար
— եթե հայտնի է եռանկյան մեկ կողմը և նրան կից անկյունները
—
կողմիին տարված բարձրությունն է,
— պարագծի կեսն է,
— ներգծած շրջանի շառավիղն է,
— արտագծած շրջանի շառավիղն է,
— եռանկյան գագաթների կոորդինատներն են։