Իկեբանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիքքա ոճը

Իկեբանա (ճապոներեն՝ 生け花) —- ծաղկեփնջեր կազմելու ճապոնական արվեստ: Սկիզբ է առնում Ճապոնիայում բուդդայականության տարածման ժամանակներից:

Իկեբանան` ճապոնական ծաղկահարդարման արվեստը, աշխարհում մեծ մասսայականություն է վայելում: Այն բնությանն անմիջապես մերձենալու ունակությամբ կամուրջ է հանդիսանում մարդ-բնություն հաղորդակցման մեջ և այդքանով գրավել միլիոնավոր մարդկանց: Սովորաբար իկեբանայի արվեստն իր եվրոպական իմաստային տարբերակով ընկալվում է որպես «ծաղկահարդարման ճապոնական արվեստ»: Իրենք`ճապոնացիները գտնում են, որ իկեբանան ծաղիկների բնական հատկությունները ի հայտ բերելուն, ցուցադրելուն օգնող արվեստ է: Ընդունված է իկեբանան բաժանել երեք մեծ խմբերի` ծիսակատարությունների, հանգստի ու ուրախության և հարդարանքի կամ դեկորատիվ իկեբանա: Այդ երեք խմբերից, թերևս, հնագույնը` ծիսակատարությունների իկեբանան, ըստ իր նշանակության տարբերվում է մի քանի ձևերի` շնորհավորանքի ծիսակատարության իկեբանա, թեյի ծիսակատարության իկեբանա` հաբանա և այլն:

Ժամանակակից Ճապոնիայում կարելի է հաշվել իկեբանայի ավելի քան երկու հարյուր ուղղություններ ու ոճեր, սակայն ընդունված է դրանցից գլխավորները համարել ութը` դասական սյոկա, դասական ռիկկա, ժամանակակից սյոկա, ժամանակակից ռիկկա, մորիբանա, նագէհիրե, ազատ և ավանգարդիստական ոճեր:[1]

[խմբագրել] Աղբյուրներ

  1. Ռոզա Անիսոնյան (1984, թիվ 8). Պարզության գեղեցկությունը.Իկեբանա. Երևան,: «Կուլտուր-լուսավորական աշխատանք», էջ 39-43. 
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով