Ծաղկաբուծություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծաղիկների բուծում ծաղկաբուծական ընկերությունում

Ծաղկաբուծություն, բուսաբուծության և գեղազարդ պարտիզագործության բնագավառ։ Խնդիրն է՝ աճեցնել արժեքավոր դեկորատիվ, գունավոր, բուրավետ ծաղիկներով կամ գեղեցիկ տերևներով բույսեր՝ պուրակներում, փողոցներում և հրապարակներում ծաղկանոցներ ստեղծելու, բնակչությանը ծաղիկ մատակարարելու, ինչպես նաև բնակարաններն ու շենքերը ծաղկազարդելու համար։

Պատմական ակնարկ[խմբագրել]

Ծաղկաբուծությունը հազարամյակներ առաջ զարգացած է եղել Մերձավոր Արևելքի երկրներում և Չինաստանում։ Հայտնի է, որ Պարսկաստանի այգիներում (պարադիզ) աճեցվել են վարդ, շուշան, մանուշակ, կակաչ, եղրևանի և այլն, իսկ Չինաստանի այգիներում՝ վարդ և քրիզանթեմ։

Ծաղկաբուծությունը Հայաստանում[խմբագրել]

Ծաղկաբուծությունը զարգացած է եղել նաև հին Հայաստանում։ Ուրարտուի մայրաքաղաք Տուշպան հայտնի էր որպես քաղաք-պարտեզ։ Դեռևս Տիգրան Բ Մեծի օրոք հայերը վարդից յուղ էին ստանում և արտահանում։ ՀՍՍՀ-ում տարեկան աճեցվում էր 5 մլն-ից ավելի սածիլ (1977), ստեղծվում զանազան ծաղկատեսակների նոր բարձրորակ տեսակներ։

Տարատեսակներ[խմբագրել]

Կակտուսներ

Լինում է

Ջերմատներում աճեցնում են ջերմասեր բույսեր (վարդ, մեխակ, եղրևանի, փողաշուշան և այլն), իսկ բաց գրունտում՝ միայն երկամյա և բազմամյա ծաղկաբույսեր՝ քաղելու և ծաղկային ձևավորումների համար։ Կան նաև սենյակային բույսեր՝ ֆիկուս, արմավենի, կակտուս, ֆիլոդենդրոն, պտղատուներից՝ ցիտրուսայինները (կիտրոն, մանդարին

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png