Անիմե
Անիմե (['anʲɪmə, ənʲɪ'mɛ], ճապ. アニメ [anʲime]) — մուլտֆիլմերի ճապոներեն անվանում։ Ծագում է անգլերեն անիմացիա (animation) բառից: Ճապոնիայից դուրս անվանումն օգտագործվում է ճապոնական մուլտֆիլմերի ներկայացման համար։ Ի տարբերություն այլ երկրների մուլտֆիլմերի, որոնք հիմնականում ստեղծվում են երեխաների համար, ճապոնական անիմեն արտադրվում է դեռահասների և չափահասների համար և այդ պատճառով մեծ տարածում է ստացել ամբողջ աշխարհում[1]: Անիմեն հաճախ (բայց ոչ միշտ) տարբերվում է մյուսներից կերպարների և ֆոների ինքատիպ ձևավորմամբ և պատկերմամբ: Հրապարակվում է հեռուստասերիալների, ֆիլմերի տեսքով, որոնք տարածվում են վիդեո-կրիչներով կամ նախատեսված են ցուցադրվելու համար : Սյուժեները կարող են նկարագրել տարբեր պերսոնաժների, աչքի ընկնել վայրերի և ժամանակաշրջանների, ժանրերի և ոճերի բազմազանությամբ: Շատ դեպքերում անիմեների համար սկզբնաղբյուր են հանդիսանում մանգաները (ճապոնական կոմիկսներ), ռանոբեները (light-novel) կամ համակարգչային խաղերը (սովորաբար օգտագործվում են visual novel ժանրի խաղերը): Կան նաև անիմեներ որոնք ունեն ամբողջությամբ օրիգինալ սյուժե: Այս դեպքում արդեն հենց անիմեն կարող է հանդիսանալ որպես սկզբնաղբյուր մանգաների և խաղերի համար:
Բովանդակություն |
[խմբագրել] Պատմություն
Անիմեյի պատմությունը սկիզբ է առնում XX դարի կեսերից, երբ ճապոնական կինոռեժիսորները սկսեցին իրենց առաջին փորձերը մուլտիպլիկացիայի հետ, հայտնաբերված Արևմուտքում: Ժամանակակից անիմեյի հիմնադիրը դարձավ Օսամու Տեձուկան, հաճախ անվանվող "անիմեյի և մանգայի արքա": Նա ստեղծեց ժամանակակից անիմեյի հիմքերը: Օրինակ՝ Տեձուկան օգտվելով Դիսնեյի մեծ աչքեր նկարելու ոճը զարգացնելով կարողացավ ստանալ հերոսների ավելի վառ արտահայտված զգացմունքներ: Հենց նրա գրչին են պատկանում առաջին անիմեները:
Անիմեյի գրեթե դարավոր պատմության ընթացքում անիմեն անցել է զարգացման ահռելի ճանապարհ՝ Տեձուկայի ֆիլմերից սկսած մինչև այժմյա համաշխարհային ճանաչումը: Տարիների ընթացքում անիմեյի սյուժեները՝ սկզբում նախատեսված միայն երեխաների համար, վերափոխվում էին ավելի բարդ՝ կյանքի պրոբլեմները քննարկող սյուժեներով:
Այնուհետև ի հայտ եկան անիմե-սերիալներ դեռահասների համար: Այդ սերիալները մեծ տարածում ունեցան և գտան իրենց երկրպագուներին ոչ միայն դեռահասների, այլև մեծահասակների մեջ: Սակայն անիմեն հետ էր իր նախահորից՝ մանգայից, որը սկսել էր իր գործունեությունը մի փոքր շուտ և որը արդեն նվաճել էր Ճապոնիայի հասարակության բոլոր խավերի սիրտը:
Հիմա անիմեն իր մեջ ներառում է ինչպես սերիալներ երեխաների համար (ժանր կոդոմո) այնպես և դեռահասների և նույնիսկ մեծահասակների համար: Անիմեների գագաթնակետ կարելի համարել Հայաո Միյաձակիի գործերը, որոնք իրենց մեջ պարունակում են խորը իմաստ միավորված թեթևության և պայծառության հետ: Իր "Spirited away"-ը (թարգմ. Ուրվականներից քշվածները) դարձավ առաջին և միակ մուլտիպլիկացիոն կինոնկարը, որը արժանացավ Բեռլինյան կինո-փառատոնի "Լավագույն ֆիլմ" այլ ոչ "Լավագույն մուլտֆիլմ" մրցանակին:
[խմբագրել] Առանձնահակտություններ
Ճապոնական անիմեները այլ մուլտֆիլմներից տարբերվում են իրենց նկարման ոճով, սյուժեներում ընդգրկված թեմաներով, ժանրերի բազմազանությամբ և այլնով: Անիմեն շատ է տարածված Ճապոնյայի հասարակության մեջ: Երբ մնացած երկրներում մուլտֆիլմներ դիտում են միայն փոքր երեխաները Ճապոնիայում դրանք դիտում են գրեթե բոլորը: Սա պայմանավորված է նրանով, որ անիմեները ստեղծվում են հատուկ որոշակի խավի համար: Այսպես կան անիմեներ երեխաների համար՝ մոտ մինչև 12 տարեկան (կոդոմո), անիմեներ պատանի տղաների համար (սյոնեն), աղջիկների համար(սյոդզյո), ավելի հասուն տղամարդկանց համար(սեյնեն) և անիմեներ կանանց համար(դզյոսեյ): Նաև բազմազան են անիմեների գեղարվեստական ժանրերը: Այսպիսով, գրեթե բոլոր մարդիկ հեշտությամբ կարող են գտնել իրենց համար հետաքրքիր և համապատասխան անիմե որի հետևանքով անիմեն մեծ ճանաչում ստացավ տարբեր երկրներում: Անիմեները կարելի է հեշտությամբ տարբերել մնացած մուլտֆիլմներից նույնիսկ առաջին հայացքից: Նրանց հերոսները սովորաբար նկարված են լինում մեծ աչքերով, իսկ շրթունքները և քիթը կարող են հանդես գալ որպես փոքրիկ գծիկներ:
[խմբագրել] Նկար
Անիմեներից հեռու մարդիկ առաջին հերթին կնկատեն հերոսների ոչ բնական մեծ աչքերը: Իրականում այդ ոճը եկել է արևմտյան մուլտիպլիկացիայի սովորույթներից և տարբերվում է ոչ այնքան աչքերի մեծությամբ ինչքան նրանց աչքերին հատկացված ուշադրությամբ: Սակայն ոչ բոլոր անիմեներում կան այդպիսի մեծ աչքեր: Կան նաև ռեալիստիկ ոճով նկարված անիմեներ, որտեղ աչքերը փոքր են և մնացած բոլոր մասերը երեսի և մարմնի ավելի իրական են: Դրանցից են օրինակ "Gantz", "Jin-Roh"(թարգմ. Մարդագայլերը), "Lain", "Monster" և "Hellsing" անիմեները:
Սովորաբար հերոսի աչքերից կարելի է հասկանալ նրա էությունը, բնավորությունը: Ավելի հասուն, խելացի հերոսների աչքերը, որպես կանոն, լինում են փոքր, իսկ մանկամիտ, ուրախներինը ավելի մեծ, նույնիսկ կարող են զբաղեցնել երեսի մեծ մասը: Աչքերով են արտահայտվում նաև հերոսի տվյալ պահի զգացմունքը, հոգեկան վիճակը: Օրինակ՝ "Rosario+Vampire" անիմեյում երբ գլխավոր հերոսուհի Մոկա Ակասիյան բարի, ուրախից վերափոխվում էր դաժան վամպիրի իր արտաքինը մնում էր նույնը և փոխվում էին միայն աչքերը՝ դառնալով փոքր: Այսպիսով դիտողը հասկանում էր երբ է նա բարի և երբ արնախում վամպիր: Նման օրինակ կարելի է բերել նաև "Elfen Lied" անիմեյից: Երբ հերոսը խորը զայրացած է լինում ինչ-որ բանի պատճառով նրա աչքերը ամբողջությամբ սև են նկարում կամ փակում մազափնջի տակ: Երբ պետք է ցույց տալ որ հերոսից հանել են իր հոգին կամ նա հիփնոզի տակ է, կամ էլ կորցրել է գիտակցությունը նրա աչքերը նկարում են առանց փայլի: Հերոսի խենթանալու դեպքում նա նկարվում է լայն բաց արած աչքերով, սովորաբար մինչև ականջները ձգվող ժպիտով և փոքր բբերով: