Տիտանների գրոհը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիտանների գրոհը
進撃の巨人
Ֆիլմի պոստերը
Ժանր մութ ֆենտեզի, ֆանտաստիկ, սարսափ, դրամա, հետ-ապոկալիպտիկ[1]
Երկիր Ճապոնիա Ճապոնիա
Պրեմիերա Սեպտեմբերի 9, 2009թ
Լեզու ճապոներեն
Ընկերություն Wit Studio
description

Տիտանների գրոհը (ճապ.՝ 進撃の巨人 Shingeki no Kyojin), Հաջիմե Իսայամայի գրած ճապոնական մանգա սերիաների շարք է, որի հիման վրա նկարվել է անիմե-ադապտացիան։ Մանգան լույս է տեսել «Kodansha» հրատարակչության Bessatsu Shōnen ամսագրում 2009 թ.-ի սեպտեմբերի 9-ին։
Գործողությունները տեղի են ունենում հորինված աշխարհում, որը նման է XIX-րդ դարի Եվրոպային։ Ամբողջ մարդկությունը գոյատևում է մի քաղաքում, որը շրջապատված է հսկայական պատերով։ Պատերը կառուցվել են, որպեսզի մարդիկ պաշտպանվեն տիտաններից` հսկայական մարդակերպ էակներից, որ կարծես թե աննպատակ ուտում են մարդկանց։ Պատմությունը գլխավոր հերոսի` Էրեն Յեգերի, իր որդեգրյալ քրոջ` Միկասա Աքերմանի և նրանց ընկերոջ` Արմին Արլերթի մասին է, որոնց կյանքը փոխվում է, երբ Հսկա տիտանը (անգլ.՝ Colossus Titan) հարձակվում է և քանդում պատերի երրորդ շարքը, որի պատճառով էլ քաղաք են ներխուժում մարդակեր տիտանները։ Քաղաքում քաոս է տիրում և հենց այդ ժամանակ էլ տիտաններից մեկը ուտում է Էրենի մորը, թողնելով երեխաներին որբ։ Ցանկանալով վրեժխնդիր լինել տիտաններից Էրենը, Միկասան և Արմինը զինվորագրվում են բանակ և միանում Հետախույզների լեգեոնին` հատուկ զինվորների խմբին, ովքեր պայքարում են տիտանների դեմ` քաղաքի պատերից դուս։
Լայթ-նովելների շարքը սկսել էր թողարկվել 2011թ.-ի դեկտեմբերին և ստացել էր մանգա-ադապտացիա։ Երկու հավելյալ մանգա սերիաներ և անիմե-ադապտացիան արտադրվել են Wit Studio-ի և Production I.G-ի կողմից և ցուցադրվել ճապոնական հեռուստատեսությամբ 2013թ.-ի ապրիլի և սեպտեմբերի միջև։ Nitroplus ընկերության և Production I.G-ի համատեղ աշխատանքի շնորհիվ պատրաստված չորս խաղերի ադապտացիան հայտարարված էր, որ թողարկվելու էին, որպես հավելյալ, բոնուսային բովանդակություն` անիմեի երրորդ և վեցերորդ Blu-ray հատորների համար մի այլ խաղի հետ միասին, որը ստեղծել էր Spike Chunsoft ընկերությունը` Nintendo 3DS-ի համար։ Անիմեի հիման վրա նաև նկարահանվում է ֆիլմ-ադապտացիան, որի պրեմիերան լինելու է 2015թ.-ին։[2]

Նկարագիրը[խմբագրել]

Նախաբան[խմբագրել]

Պատմության սկզբից ավելի քան հարյուր տարի առաջ, հսկա, մարդակերպ արարածները` տիտանները (ճապ.՝ 巨人 Kyojin) հանկարծակի հայտնվել էին և առանց պատճառի, գրեթե ամբողջությամբ ոչնչացրել մարդկանց։ Այն ամենը, որ մնացել էր մարդկությունից, պատսպարվում էր քաղաքում, որը շրջապատված էր երեք պատերի շարքով` Մարիայի Պատը (ճապ.՝ ウォール・マリア Wōru Maria, արտաքին պատ), Ռոզայի Պատը (ճապ.՝ ウォール・ローゼ Wōru Rōze, միջին պատ), Սինայի Պատը (ճապ.՝ ウォール・シーナ Wōru Shīna, ներքին պատ)։ Մարդկությունը պատերի ներսում հարյուր տարի խաղաղության մեջ էր ապրել։ Կային մարդիկ, ովքեր տիտաններին ծնված օրվանից չէին տեսել։ Այս ամենը փոխվում է մի ակնթարթում։ Էրենի ծննդավայրի` Շիգանշինա թաղամասի վրա, որը միացած էր Մարիայի պատին, հարձակվում է 60 մետրանոց Հսկա Տիտանը։ Հարվածելով արտաքին պատին նա անցք է բացում պատի մեջ, թույլ տալով համեմատ ավելի փոքր, սակայն ոչ պակաս վտանգավոր տիտաններին ներխուժել քաղաք։ Տիտանները սպանում են շատերին և շուտով հայտնվում է երկրորդ տիտանը` Զրահապատ Տիտանը (անգլ.՝ Armored Titan) և անցք է բացում Մարիայի պատի մեջ։ Մարդիկ ստիպված են լինում թողնել իրենց տները և փախնել ներքին շրջաններ։ Բնակչության հանկարծակի ներհոսքը առաջացնում խառնաշփոթ և սով։
Տիտանները հսկա, հիմնականում մկանոտ կազմվածքով և մերկ մարդակերպ արարածներ են, սակայն առանց սեռական օրգանների։ Նրանց բարձրությունը տատանվում է 3-ից 15 մետրի միջև, բացառությամբ Հսկա (անգլ.՝ Colossus Titan) տիտանի։ Տիտանները բնազդաբար հարձակվում և սպանում են ցանկացած մարդու, որ հայտնվում է նրանց տեսադաշտում։ Չնայած այս վարքագծին, նրանք ըստ երևույթի չունեն սննդի կարիք, քանի որ 100 տարի ապրել են` առանց մարդկանցով սնվելու։ Նրանք իրենց մարմնի էներգիայի մեծ մասը ստանում են արևից և մութ վայրերում պասիվ են։ Նրանց մաշկը կոշտ է և այն գրեթե անհնար է ծակել կամ կտրել։ Տիտանների միյակ, հայտնի թուլությունը նրանց վզակոթն է (վզի ետևի մասը) և այն ճիշտ խորությամբ կտրելու դեպքում, սպանում է տիտանին։ Այս ինֆորմացիան տանում է մի նոր սարքավորման ստեղծման, որը կոչվում է Ուղղահայաց Մանևրելու Սարքավորում (անգլ.՝ Vertical Maneuvering Equipment, ճապ.՝ 立体機動装置 Rittai Kidō Sōchi)։ Հատուկ մարզված մարդկանց այն հնարավորություն է տալիս շարժվել եռաչափ տարածության մեջ։ թեև այն հմուտ օգտագործողին ավելի մեծ շարժունակության հնարավորություն է տալիս, այն կարող է նաև մկանային լարվածություն առաջացնել։ Այդ պատճառով այն պահանջում է լավ ֆիզիկական պատրաստություն և ճարպկություն։

Սյուժե[խմբագրել]

Տիտանների գրոհը անիմեի պատմությունը Էրեն Յեգերի, իր որդեգրյալ քրոջ` Միկասա Աքերմանի և նրանց ընկերոջ` Արմին Արլերթի արկածների մասին է։ Երբ Հսկա Տիտանը և Զրահապատ Տիտանը քանդում են Էրենի ծննդավայրը շրջափակող պատը, ապա քաղաք են ներխուժում տիտանները և աջ ու ձախ մարդկանց սպանում, այդ թվում նաև Էրենի մորը։ Մարդիկ ստիպված են լինում փախչել ներքին շրջաններ։ Երբ էրենը, Միկասան և Արմինը էվակուացվում են ավելի ապահով վայր, Էրենը իր առաջ նպատակ է դնում և խոստանում սպանել բոլոր տիտաններին և հետո իր ընկերների հետ միասին բանակ զինվորագրվում։ Քրտնաջան մարզումների շնորհիվ նրանք երեքով զինագրվում են Հետախույզների լեգեոն, որի շնորհիվ նրանք կկարողանային կռվել տիտանների դեմ` պատերից դուրս։ Զորացրվելուց հետո, նրանք երեքով դիրքավորվում են Թրոսթի շրջանում, որը միանում է Մարիայի պատին։ Համենայն դեպս, նրանց զարմացնում է Հսկա Տիտանի ներկայանալը, որը ներխուժում է քաղաք, ինչպես-որ հինգ տարի առաջ։
Տիտանների հետ ճակատմարտում, Էրենը պատահմամբ բացահայտում է իր` սեփական կամաքով տիտան դառնալու ունակության մասին։ Թեև նա մարդկանց կարծիքով վտանգավոր է մարդկության համար, շատերը` այդ թվում նաև Հետախույզների լեգեոնից, կարծում են, որ նա մարդկության միակ հույսն է։ Էրենի հաստատակամ վճռականության և տիտաններին հեշտությամբ սպանելու ունակթյան շնորհիվ, նա գտնում է իր տեղը և Միակսայի ու Արմինի հետ միասին ընդունվում է Հետախույզների լեգեոն։ Նոր տիտանների ի հայտ գալը և հասարակության հնարավոր վերջի սպառնալիքը ստիպում են Էրենին և իր ուղեկիցներին հուսահատ պայքարի մեջ մտնել ընդդեմ տիտանների, որպեսզի պաշտպանեն մարդկությունը և բացահայտեն տիտանների, պատերի և Էրենի գաղտնիքները։

Արտադրությունը[խմբագրել]

Հաջիմե Իսայաման 2006թ.-ին գրում է Տիտանների գրոհի միօրինակ, 65 էջանոց տարբերակը։[3]

Ծանոթագրություններ[խմբագրել]