Անիմեի զարգացումը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոմոտարո։ Ումի նո Շինպեյ
Մոմոտարո։ Ումի նո Շինպեյ

Անիմեի պատմությունը սկիզբ է առնում 20-րդ դարասկզբին, երբ ճապոնացի անիմատորները սկսեցին արևմուտքց ներմուծված անիմացիոն տեխնոլոգիաների հետ փորձարկումներ անել։ Անիմատորների առաջին սերունդը ասպարեզ իջավ 1910-ական թվականներին, որի ամենավառ ներկայացուցիչները՝ Օտեն Շիմոքավան, Ջունիչի Քոիչին ու Սեյտարո Քիտայաման, հետագայում կկոչվեն անիմեի հայրեր։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում այնպիսի անիմեներ, ինչպիսիք են «Մոմոտարո նո Ումիվաշի»-ն (1943 թվական) ու «Մոմոտարո։ Ումի նո Շինպեյ» (1945 թվական), լայն տարածում գտան ու ընդունված է նրանց համարել առաջին անիամցիոն ֆիլմերը, որ ունեին ապագա անիմեին բնորոշ բոլոր առանձնահատկությունները։

1970-ականներին անիմեն շարունակում է զարգանալ՝ արևմտյան ակունքներից չհեռանալով. առանձնանում են մեխա ժանրն ու դրա ենթաժանրը՝ սուպեր-ռոբոտը։ Ժամանակաշրջանի տիպիկ ներակայցուցիչները Լյուպեն 3-ն ու Մազինգր Z-ն անիմեներն են, որոնք հեղինակներին՝ Հայաո Միյաձակիին ու Մամորու Օշիին, հայտնություն բերեցին։

1980-ականներին անիմեն արտադրական պայթյունով դարձավ ճապոնական արդյունաբերության գլխավոր օղակը։ Գանդամ, Մէքրոսս, Դրագոն Բոլ, Իրական Ռոբոտ անիմեներն ու «տիեզերական օպերա» ժանրերը մթնոլորտ նոր թարմություն մտցրեցին։

1988 թվականին «Աքիրա» լիամետրաժ անիմեն խփեց ժամանակի բոլոր ռեկորդներն ու համաշխարհային ճանաչում ձեռք բերեց։ 2004 թվականին նրա ստեղծողները նկարեցին «Steamboy» անիմեն, որն իր տեսակի ամենաթանկ մեդիան է։ Space Battleship Yamato-ն ու The Super Dimension Fortress Macross-ն նույնպես հայտնի դարձան, երբ ադապտացվեցին օտարազգի ընթերցողի համար ու համապատասխանաբար վերանվանվեցին Star Blazers ու Robotech։

Համացանցը նպաստեց անիմեի ֆան-սաբավորմանը` երևույթ, երբ երկրպագուներն իրենք էին լուսագրեր տեղադրում սիրված անիմեների համար։

«Սենն ու Չիհիրոյի Խորհրդավոր անհետացումը» անիմեն 2002 թվականին շահեց Berlin Film Festival-ի առաջին մրցանակն ու 2003 թվականի Academy Award-ը լավագույն անիամցիայի համար։ Միաժամանակ «Innocence: Ghost in the Shell» ներկայանում է 2004 թվականի Cannes Film Festival-ին։

Առաջին սերունդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Katsudō Shashin
Katsudō Shashin

Ճապոնական անիմացիայի առաջին ալիքի շատ քիչ ներակայցուցիչներ են գոյատևել։ Պատճառները շատ են, բայց հիմնական խնդիրը կոմերցիոն բնույթի էր։ Թողարկումից հետո հոլովակներն արագ իրացվում էին փոքր կազմակերպությունների կողմից ու կորում ընդհանուր թոհուբոհի մեջ։

Քացուդո Շաշինը` (ճապ.՝ 活動写真, Շարժվող պատկերներ) 3 վայրկյան տևող անիմացիան, հավանաբար ստեղծվել է 1907 թվականին։ Այն գտնվել է 2005 թվականի հուլիսին Կյոտոում ու բաղկացած էր մոտավորապես 50 կադրից։ Այն ներկայացնում է նավաստիական հագուստով տղայի, ով գրատախտակին գրում է ճապոնական 活動写真՝ Քացուդո Շաշին, կանջիները, հետո շրջվում է դեպի հանդիսատեսը, հանում գլխարկն ու խոնարհվում։ Հեղինակը հայտնի չէ, բայց ենթադրվում է, որ այն կամ փորձ, կամ անհատական դիտման համար էր, բայց ոչ հրապարակային աշխատանք։ Նացուկի Մացումոտոն` անիմացիան գտած մարդը, հույս է հայտնել, որ «Շարժվող պատկերները» 10 տարով ծեր են մինչ այդ հայտնի առաջին անիմեից՝ Իմաքավա Մուկուզոյի «Գենքաբան նո Մաքի»-ից, որ վերագրվում է 1917 թվականին։ Այդուամենայնիվ, հաստատ է գոնե 1915 թվականին անիմեի գոյություն ունեցած լինելու փաստը. այդպիսով, այն համարվում է առաջինն իր տեսակի մեջ։

Օտեն Շիմոքավան Tokyo Puck ամսագրում աշխատող քաղաքական կոմիքս-նկարիչ ու մուլտիպլիկատոր էր։ Շուտով նա սկսում է անիմացիաներ նկարել Տենկացուի համար։ Առողջական խնդիրների պատճառով նա մինչև նախկին աշխատանքին վերադառնալը միայն 5 ֆիլմ նկարեց, ներառյալ արդեն հիշատակված «Գենքաբան նո Մաքի»-ն։

Նույն ժամանակաշրջանի հիշարժան անիմատորներից է նաև Ջունիչի Քոուչին։ Նա ժամանակին ջրաներկով նկարնչություն ուսումնասիրած ծաղրանկարիչ էր, ով մուտք գործեց ճապոնական անիմացիայի աշխարհ 1912 թվականին, բայց միայն չորս տարի հետո՝ 1916-ին, ներգրավվեց Քոբայաշի Շոքայի անիմեի նկարահանման աշխատանքներին։ Քոուչին համարվում է 1910-ականների ամենաառաջադեմ ճապոնացի անիմատորը։ Նրա վրձնին են պատկանում մոտավորապես 15 ֆիլմ։

Սեյտարո Քիտայաման նույնպես վաղ ժամանակաշրջանի անիմատորներից է, ով մենակ էր ստեղծագործում, առանց որևէ կազմակերպության հովանավորության։ Շուտով նա ստեղծում է իր սեփական ստուդիան՝ «Քիտայամա Էյգա Սեյսաքուջո»-ն, որը շահութաբեր չլինելու պատճառով փակվեց։ Սկզբում նա օգտագործում էր պատմատախտակների, հետո՝ թղթի վրա կադր առ կադր նկարված անիմեի տեխնիկան։

Այս երկու առաջամարտիկների աշխատանքներից են 1917 թվականին թողարկված «Նամաքուրա Գատանան» (Բութ թուրը) ու 1918«Ուրաշիմա Տարոն»։

Երկրորդ սերունդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Յասուջի Մուրատան, Հաքուզան Քիմուրան, Սանաէ Յամամոտոն ու Նոբուրո Օֆուջին Քիտայամա Սեյտարոի աշակերտներն էին ու աշխատում էին նրա ստուդիայում։ Քենզո Մասաոքան, ով նույնպես առանցքային կերպար էր, աշխատում էր ավելի փոքր ստուդիայում։ 1923 թվականին Կանտոյի երկրաշարժը քանդեց Քիտայամայի ստուդիան, ու այնտեղ աշխատող անիմատորները ցրվեցին՝ հետագայում սեփական ստուդիաներ հիմնելու։

Նախապատերազմյան անիմացիան մի շարք խնդիրներ ուներ։ Առաջին հերթին, ուժեղ էր արտասահմանյան մրցակցությունը։ Նույն Disney-ը մեծ ժողովրդականություն էր վայելում Ճապոնիայում։ Հաճախ անիմեները չէին արդարացնում իրենց վրա արված ծախսերը, նույնիսկ եթե հաջողություն էին ունենում արտասահմանյան հանդիսատեսի մոտ։ Ճապոնական անիմատորները աշխատում էին փոքր ստուդիաներում, քիչ աշխատավարձով ու առանց որևէ պրոգրեսսի հույսի, մինչդեռ ծագող արևի երկրի սահմաններից դուրս գործում էին մեծ ու հզոր կազմակերպություններ, որոնք լավ գույներ ու ձայնային էֆֆեկտներ ունեն։

Մինչև 1930-ականների կեսերը ճապոնացի անիմատորները օգտվում էին անիմացիայի cutout տեսակից, որն անհամեմատ ավելի էժան էր, քան cel-ը։ Սրա պատճառով անիմացիան հարթ ու մակերեսային էր թվում։ Բայց, չնայած տեխնիկական ու ֆինանսկաան դժվարությունների, հետպատերազմյան Ճապոնիան ունեցավ Յասուջի Մուրատայու ու Նոբուրո Օֆուջիի կարգի վարպետներ, ովքեր կհիացնեն իրենց աշխատանքներով։

Քենզո Մասաոքան ու ppՆիցույո Սեո]]ն ճապոնական անիմացիայի մշակույթը նոր մակարդակի բարձրացրեցին օտար տեխնոլոգիների ներմուծմամբ։ Մասաոքան 1933 թվականին թողարկեց առաջին հնչունային անիմեն՝ «Չիքարա նո Օննա նո Յո նո Նաքա»-ին, ու cel տեխնոլոգիայով ստեղծված առաջին անիմեն՝ հաջորդ տարի թողարկված «Չագամաների պարը»։ Սեօն 1941 թվականին ստեղծեց «Արի-չան» անիմեն, որում առաջին անգամ ճապոնական անիմացիայում բազմապլան տեսախցիկ օգտագործեց։

Բայց նման նորամուծությունները ֆինանսավորման կարիք ունեին, ինչի պատճառով նախապատերազմյան անիմեն ավելի շատ կոմերցիոն նախագծեր էր իրականացնում՝ գովազդային հոլովակներ կազմակերպությունների համար, կրթական ֆիլմեր կառավարության համար ու զինվորականության պրոպագանդա։

Այդ ժամանակաշրջանում տարածված էր հզոր քննադատությունն ու դպրոցական հսկողությունը, ինչի պատճառով անիմեն երեխաների շրջանում սիրված ու ճանաչված չէր։ Բայց շուտով Կրթության նախարարության՝ Մոնբուշոն, անիմեն իր պաշտպանության տակ վերցրեց, ինչի արդյունքում անիմեն որոշակի կարգավիճակ ու կրթական արժեք ստանացավ։ Սա մի շարք խնդիրներ լուծեց՝ պրոդյուսերներն այլևս ստիպված չէին ցուցադրության համար թատրոններ փնտրել. անիմացիան դպրոցական, քաղաքական ու արտադրողական ոլորտներում լայն կիրառում ստացավ։

Երկրորդ Համաշխարհային Պատերազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

1930-ականներին Ճապոնական կառավարությունը խրախուսում էր ազգայանականությունը, ինչը հանգեցրեց հրատարակվող մեդիայի ղեկավարմանն ու սահմանափակումներին։ Շատ անիմատորներ ստիպված էին իրենց ստեղծագործություններում պարտադիրժկամավոր սկզբունքով փառաբանել ճապոնական ոգին ու զինված ուժերը։

1939 թվականին ընդունվեց Ֆիլմերի մասին օրենք, որը նպաստեց փոքր ստուդիաների ստեղծմանն ու գոյատևմանը։ Նման ստուդիաներից էր Շոչիկուն, որի շնորհիվ թողարկվեց Քենզո Մասաօքայի «Քումո տո Չուրիպպու» անիմեն։ Պատերազմական ժամանակաշրջանի արդյունաբերության կազմալուծումը ազդեց անիմե թողարկող ստուդիաների վրա՝ դրանք միավորվեցին 3 մեծ կազմակերպությունների մեջ։

Գնալով շատանում էին զինված ուժերի կողմից ֆինանսավորվող անիմեները, որտեղ ուժեղ ու խորամանկ ճապոնացիները Մերի Սյուի լավագույն ավանդույթներով հաղթում էին ախոյանին։ 1943 թվականին Գեյջուցու Էյգան Navy-ի օգնությամբ թողարկեց Միցույո Սեոյի «Մոմոտարոյի Ծովային Արծիվները» անիմեն։

1945 թվականին նույն Navy-ի օգնությամբ Շոչիկուն թողարկում է առաջին լիամետրաժ անիմեն՝ Սեոյի «Մոմոտարոյի Ստորջրյա Զինվորները»։ Դրանից չորս տարի առաջ՝ 1941 թվականին, Princess Iron Fan անիմեն դարձավ Չինաստանում երբևէ թողարկված ամենաերկար անիմեն։

Տնտեսական պատճառներով հետագայում անիմեն ավելի շատ զարգացավ Ճապոնիայում, քան Չինաստանում։

1970-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջորդ տասնամյակում հեռուստատեսությունը դանդաղ, բայց նպատակային փոխարինեց կինոթատրոնները իրենց՝ ամենատարածված զվարճանքի տեսակի դիրքից։ Այդ ժամանակ արդեն մուլտիպլիկատորները արդեն մեծ փորձ ունեին իրենց գործում, իսկ անիմե ոլորտը բավականին շահավետ էր դարձել։ Ընդլայնվեցին անիմացիոն սերիալների ժանրային սահմանները, ձևավորվում էին նաև նոր ժանրեր։ Այդ ժամանակվա հեռուստասերիալների շատ կանոններ զարգացում ստացան նաև հետագայում։ Ճապոնիայի սահմաններից դուրս անիմեն գրեթե չէր տարածվում։ Toei Animation-ը աստիճանաբար հրաժարվեց Դիսնեյի ոճով մյուզիքլերը ստեղծումից և անցավ սերիալները ստեղծմանը։ Անիմատորները, որոնք աշխատում էին Mushi Production-ում դրա փլուզումից հետո, ցրվեցին նոր ստեղծված ստուդիաներով, ինչպիսիք են Mahouse-ը և Sunrise-ը։ Տաղանդի այսպիսի վերաբաշխումը ընդհանուր առմամբ դրական հետք է թողել անիմե ոլորտի վրա, քանի որ այն թույլ տվեց երիտասարդ անիմատորներին գրավել ստուդիաների հանգուցային դիրքերը և հետագայում բավականին ազատորեն փորձեր կատարել արտադրվող ֆիլմերի վրա։

Դրա վառ օրինակ է Իսաո Տակահատայի 1974 թվականի սերիալ Heidi-ն։ Լինելով բավականին ռեալիստիկ դրամա, որը նախատեսված է երեխաների համար, սերիալը ժխտվել է բազմաթիվ հեռուստաալիքների կողմից՝ պրոդյուսերները համարում էին, որ երեխաներին կհետաքրքրի ավելի ֆանտաստիկ մի բան՝ հեքիաթային տարրերով։ Heidi-ն, այնուամենայնիվ, շատ շուտ տարածվեց ոչ միայն Ճապոնիայում, այլև դրա սահմաններից դուրս՝ Եվրոպական շատ երկրներում։ Անսպասելի հաջողությունը Միյաձամիին ու Տակահաթային հնարավորություն տվեց զբաղվելու գրական անիմե World Masterpiece Theatre-ի («Համաշխարհային կլասսիկայի թատրոն») ստեղծմամբ։ Սերիալը հաջողությամբ գոյատևեց մինչև 1990-ականների կեսը, չնայած Տակահաթան ու Միյաձակին մի քանի տարի անց թողեցին պրոեկտը։

Դիտորդների մեծամասնությունը կազմում էին երեխաները, որոնց համար էր ստեղծվում անիմեների մեծամասնությունը։ Մանկական սերիալների հիմնական հերոսները հիմնականում դառնում էին հայտնի մանկական գեղարվեստական ստեղծագործությունները հերոսները կամ խելացի կենդանիները։ Մանկական անիմեի վրա մեծ ազդեցություն թողեց 1975 թվականին հիմնված Nippon Animation ստուդիան, որը թողարկում էր այդ ժամանակվա համար զգալի թվով քոոդոմո-սերիալներ, որոնցից են Flanders no Inu (ճապ.՝ フランダースの犬. «Ֆլանդրիական շունը») (1975 թվական), Mitsubachi Maaya no Boken (ճապ.՝ みつばちマーヤの冒険 «Մայա մեղվիկի արկածները») (1975—1976 թթ.), Piccolino no Bouken (ճապ.՝ ピコリーノの冒険 «Ավելի շուտ Պիկկոլինոյի, քան Պիննոկիոյի արկածները») (1976—1977 թթ.), Araiguma Rascal (ճապ.՝ あらいぐまラスカル «Ռասկալ անունով ջրարջը») (1977 թ.) և ուրիշներ։ Ամենահայտնի և միևնույն ժամանակ ամենաերկարատև անիմե-սերիալներից մեկը դարձավ «Դորաեմոն»-ը (ճապ.՝ ドラえもん) որի սյուժեն պատմում է Նոբիթ անունով տղայի և ապագայից եկած կատու-ռոբոտ Դորաեմոնի արկածների մասին։ Այս սերիալի հաջողությանը ներգործել են հեղինակների օրիգինալ մտահղացումները հերոսները ֆանտաստիկ հարմարանքների, վերաբերյալ, հերոսների դիզայնը (որը ավելի ուշ հայտնի դարձավ «սուպերդեֆորմացիա» անունով), ինչպես նաև սյուժեում տեղ գտած խնդիրների պարզությունն ու հասկանալությունը։

Գո Նագայի
Գո Նագայի

Այդ տարիներին նաև առաջացավ ևս մեկ սպեցիֆիկ, անիմեի համար բացարձակապես նոր ժանր, մեխա (սերիալների հսկայական ֆանտաստիկ ռոբոտների մասին)։ Այս ժանրի հիմքը դրեց Գո Նագային։ Ժանրին պատկանող վաղ աշխատանհները ներառում են Mazinger Z (ճապ.՝ マジンガーZ) (1972—1974 թթ.), Science Ninja Team Gatchaman (ճապ.՝ 科学忍者隊ガッチャマン) (1972—1974 թթ.) և Mobile Suit Gundam (ճապ.՝ 機動戦士ガンダム) (1979—1980 թթ.)։ Այս անիմեներում աղջիկները հիմնականում կատարում են «ռազմական ընկերուհիների» դերը։ Science Ninja Team Gatchaman սերիալում առաջին անգամ կարծրացավ 5 հոգանոց թիմի կառուցվածքը, որի անդամներն ունեն գերբնական կարողություններ։

«Ես ուզում էի ստեղծել մի այլ բան, և ես մտածեցի, որ հետաքրքիր կլինի մի ռոբոտ ունենալ, որին կարելի է կառավարել այնպես, ինչպես ավտոմեքենան»։

Գո Նագայի

Գո Նագայիի ստեղծագործությունները, ներառյալ Mazinger Z-ը, դարձան մեխա ժանրի դասական օրինակներ։ Ճապոնական աուդիտորիան սկզբում անտարբեր վերաբերվեց Gundam անիմեին, սակայն հետագայում դրա տարածվածությունը աճում էր, և 1980-ականների սկզբին այն ստացավ պաշտամունքային անիմեի անունը և մեծ ազդեցություն ունեցավ մեհա ժանրի վրա։ Գիտաֆանտաստիկայի աճը անիմեում բերեց սերիալների՝ սուպերհերոսների մասին արկածների հակումից անցմանը դեպի ավելի ռեալիստիկ կոմիկական օպերաները, որտեղ բարու և չարի գաղափարները արդեն այդքան էլ ցուցադրապես միանշանակ չէին։ Կերպարների բնավորությունները ավելի խորությամբ էին ձևավորվում, որը թույլ էր տալիս ուսումնասիրել նույն խնդիրը տարբեր տեսանկյուններից։ Ռոմանտիկ հակումով գիտաֆանտաստիկ ստեղծագործություններից է Լեյձի Մացումոտոյի Space Battleship Yamato-ն (1974—1975 թթ.)։ Այս անիմեի կերպարների հիմքը դարձավ XIX դարի Եվրոպական ռոմանտիզմի գաղափարը, դրանք նմանություն ունեին Ալեքսանդր Դյումայի ու Ֆենիմոր Կուպերի ստեղծագործության հետ։ Տիեզերանավերի դիզայնը սերիալում կատարված էին ռետրո ոճում և արտաքին նմանություն ունեի Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ճապոնական ռազմական նավերի հետ։ Ֆանտաստիկ ժանրի հետագա անիմեներում ռետրո-թեմատիկան նույնպես իր տեղն ուներ։ 1970-ականների ժամանակ շարունակվում էր մահո-շոջո անիմեների գոյատևումը, որոնք ունեին սկզբնական ստանդարտներից՝ Mahou no Mako-chan (ճապ.՝ 魔法のマコちゃん) (1970—1971 թթ.), Cutey Honey (ճապ.՝ キューティーハニー) (1973—1974 թթ.), Majokko Megu-chan (ճապ.՝ 魔女っ子メグちゃん) (1974—1975 թթ.). մասնակի, իսկ երբեմն նշանակալի տարբերություններ։ Քանի որ Mahou no Mako-chan-ի գլխավոր հերոսուհին արդեն մեծահասակ կին էր, այլ ոչ աղջիկ, սերիալի սյիւժեն հիմնականում կենտրոնանում էր գլխավոր հերոսուհուն սիրային պատմության վրա, այլ ոչ կախարդության, որն ինքը կիրառում է։ Cutey Honey սերիալը նախատեսված է ոչ թե աղջիկների, այլ պատանիների համար։ Այս անիմեում գրեթե չի շոշափվում սիրային թեման, իսկ դրա սյուժեն պարունակում էր գիտաֆանտաստիկայի շատ տարրեր։ Majokko Megu-chan անիմեում տեղ է գտել էրոտիկ հումորը։

Նկարահանվում էին նաև սերիալներ, որոնք գլխավոր հերոսներին կարելի էր բնորոշել, որպես «հակահերոսներ»։ Այդպիսիք են Ashita no Joe (ճապ.՝ あしたのジョー) (1970—1971 թթ.), Lupin III (ճապ.՝ ルパン三世), Devilman (ճապ.՝ デビルマン)։ Ashita no Joe-ի գլխավոր հերոսն է հանցագործ ու կռվարար Ջո Յաբուկին, որը տարեց մարզիչի ջանքերով դարձավ պրոֆեսիոնալ բոքսյոր։ Այս անիմեի անսովոր ավարտը դարձավ բուռն քննարկման առարկա։ Lupin III-ի գլխավոր հերոսը դարձավ գող Արսեն Լյուպեն III-ը։ «Կալիոստրո պալատը» լիամետրաժ ֆիլմը, որը հանդիսանում է Lupin III-ի շարունակությունը, մինչև 1984 թվականը (երբ նկարահանվեց «Քամիների երկրի Նավսկիա» ֆիլմը) Animage ամսագրի կողմից անվանվում էր «անիմեի պատմության ամենալավ ֆիլմ»։ Devilman-ում պրոեկտավործած էր ոչ միանշանակ իրադրությունը, երբ հերոսը դևին հաղթելու համար պետք է ինքը դև դառնար։

1970-ականների երկրորդ կեսին էկրաններին հայտնվեցին երկու հեռուստասերիալ, որոնք հանգուցային նշանակություն ունեցան շոջոյի ժանրի զարգացման համար՝ «Քենդի-Քենդի» (ճապ.՝ キャンディ・キャンディ) (1976—1979 թթ.), որը ստեղծվել է Toei Doga ստուդիայի կողմից, և TMC ստուդիայի Versailles no Bara-ն (ճապ.՝ ベルサイユのばら) (1979—1980 թթ.)։ «Քենդի-Քենդի»-ում ձևավորվեցին շոջո-սերիալների բազմաթիվ հերոսներ և սյուժեի զարգացման ուղիներ, որոնք արտացոլում գտան հետագա ստեղծագործություններում։ Հերոսների՝ այլ ժամանակաշրջաններ տեղափոխման կոնցեպցիան զարգացում չստացավ։ Տադաո Նագահամայի ու Օսամու Դեձակիի Versailles no Bara սերիալը առանձնանում է պատմական ստույգությամբ (միակ մտացածին կերպարը այդտեղ Օսկար աղջնակն է) և համարվում է պատմական ամենալավ անիմեն։ Օսկարը՝ պալատական պահազորի հրամանատարն է, որը հագնում է տղամարդու շորեր և իրեն պահում տղամարդու նման։ Գլխավոր հերոսուհին ճապոնացի չէ, քանի որ ճապոնացի աղջկա համար այդպիսի վարքը անընդունելի էր, իսկ ստեղծագործության գործողությունները սկսվում են ոչ թե Ճապոնիայում, այլ Ֆրանսիայում։

1980-ականներ։ Անիմեի Ոսկեդարը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիեզերական սագաների հանդեպ հետաքրքրության աճը ավելի նկատելի դարձավ «Star wars» շարքի 1970-ականների վերջին լույս տեսած առաջին մասով։ Այս շարքի հաջողությունն ու տարածվածությունը դրդեցին ճապոնական պրոդյուսերներին ֆինանսավորել մինչ այդ դուրս էկած սերիալ Space Battleship Yamato-ի մոտիվներով նկարահանվող լիամետրաժ ֆիլմը։ Դրա՝ էկրանին հայտնվելու հետ հաճախ կապում են գերտարածվածության այսպես կոչված «Անիմեի ոսկեդար» ժամանակաշրջանը։ 1960-ականներին ծնված և անիմեին արդեն ծանոթ դեռահասների մեջ պահանջարկ առաջացավ դեպի ավելի լուրջ ստեղծագործություններ, որոնք համապատասխանում էին իրենց հետաքրքրություններին։ Ինչպես երիտասարդ անիմատորների, այդպես էլ իրենց գործի վարպետների գործունեության շնորհիվ անիմե-ոլորտը դարձավ ոչ միայն ճապոնական, այլև համաշխարհային մշակույթի մաս։ Զարգանում էր նաև սիրողական նկարչական ստեղծագործությունների շուկան։

Հետագայում դրա որոշ մասնակիցներ (օրինակ CLAMP խումբն ու Gainax ստուդիան) իրենք ձևավորեցին լուրջ կոմերցիոնալ միավորումներ։

Էկրաններին Space Battleship Yamato-ի և Mobile Suit Gundam-ի հայտնվելու ժամանակ տեղի էր ունենում օտակու սուբկուլտուրայի ձևավորումը (Ճապոնիայում այս տերմինի տակ հասկանում են մի որևէ բանի նվիրված երկրպագու, իսկ դրա սահմաններից դուրս՝ անիմեի ու մանգայի երկրպագու)։ 1980-ականների սկզբին լույս տեսան նույնական ժանրի սերիալներ, որոնցից են անիմե Waga Seishun no Arcadia-ն (ճապ.՝ わが青春のアルカディア) (1982 թ.), Լեյձի Մացումոտոյի ստեղծագործության հիման գրա նկարահանված Uchuu Taitei God Sigma-ն (ճապ.՝ 宇宙大帝ゴッドシグマ) (1980—1981 թթ.), Uchu Senshi Baldios-ը (ճապ.՝ 宇宙戦士バルディオス) (1980—1981 թթ.), Hyakujuu Ou Golion-ը (ճապ.՝ 百獣王ゴライオン) (1981—1982 թթ.)։ Նույն ժամանակաշրջանում դուրս եկավ անիմե-սերիալ Chou Jikuu Yousai Macross-ն (ճապ.՝ 超時空要塞マクロス) որը ի սկզբանե պլանավորվում էր, որպես արդեն գոյություն ունեցող տիեզերական օպերաների ծաղրերգություն, սակայն ինքը մտավ այս ժանրի հայտնի ստեղծագործությունների շարքին և մտցրեց մեխա-շենտայ ժանրի կանոնների մի շարք փոփոխություններ։ Հայտնի երգչուհի Լինն Մինմեյի ներխուժումը սյուժեի ուղի մեջ պայմանավորված էր երիտասարդության մեջ ճապոնական փոփ-երաժշտության տարածվածության աճով։ «Արդյոք հիշու՞մ ես մեր սերը» երգը Մարի Իձիդայի (Մինմեյի սեյուն) կատարմամբ գլխավորում էր ճապոնական երաժշտական թոփերը։ Սկզբում փոքրաթիվ, այդ ժամանակվա տիեզերական փոքրաքանակ սերիալների ու գիտաֆանտադտիկայի երկրպագուները միավորվեցին, գտնելով իրար ընդհանուր հետաքրքրություններով և անիմեին նվիրված առաջին ամսագրերով, ինչպիսիք են «Animage»-ը և ավելի ուշ ժամանակվա «Newtype»-ը։ Այս ամսագրերի հենց միայն հայտնվելը դարձավ անիմեի աճող հետաքրքրության պատասխանը բնակչության բոլոր շերտերում։ Անիմեի առաջին երկրպագուները հայտնվեցին նաև այլ երկրներում։ Որոշ հայտնի անիմեներ հասել էին ԱՄՆ և ցուցադրվում էին հեռուստատեսությամբ։ Այդ ժամանակվա այլընտրանքային փորձ էր ցուցադրումից առաջ սերիալի մշակումը. այդպես «Gatchman»-ը առաջին մշակումից հետո դարձավ «Battle of the Planets» (1978 թ.), իսկ երկրորդը այն դարձրեց «G-Force»(1986 թ.)։ «Space Battleship Yamato»-ն ԱՄՆ-ում դուրս եկավ 1979 թվականին, որպես «Star Blazers»։ Իսկ ռեժիսորական «սրի» ամենահայտնի զոհն է «Robotech» (1985 թ.) սերիալը, որը կազմվել է 3 տարբեր անիմեներից՝ «The Super Dimension Fortress Macross», «Super Dimension Cavalry Southern Cross» և «Genesis Climber Mospeada»։ Ճապոնական սերիալների այս փոփոխված ու լրացված տարբերակների վրա է մեծացել ամերիկյան օտակուների առաջին սերունդը։

1980-ականների սկզբին ստեղծվում էին սերիալներ «ֆանտաստիկ կոմեդիա» ոճով Այս ժանրի առաջին սերիալներից դարձավ Dr. Slump-ը (ճապ.՝ Dr. スランプ) (1981-1986 թթ.), նկարահանված Աքիրա Թորիյամայի մանգայի հիման վրա, որը պատմում է խենթ գիտնական Սլամփի և իր կողմից ստեղծված մեխանիկական աղջիկ Արալի արկածների մասին։ 1982 թվականին լույս տեսավ Րումիկո Տակահաշիի մանգայի՝ Urusei Yatsura-յի (ճապ.՝ うる星やつら) (1981—1986 թթ.), էկրանիզացումը, որի ռեժիսորը դարձավ Մամորու Օշիին։ Այն շատ բաներում որոշեց հետագա ռոմանտիկ կատակերգությունների սյուժեի ուղին և այս ժանրի կերպարների բնավորությունները՝ մասնավորապես սիրային եռանկյունիների առկայությունը։ Այս ժամանակ լույս տեսան միստիկայի տարրերով ռոմանտիկ կատակերգություն՝ Tokimeki Tonight-ը (ճապ.՝ ときめきトウナイト)(1982—1983 թթ.) և ֆանտաստիկ կատակերգություն Dirty Pair-ը (ճապ. ダーティペア) (1985 թ.), որի գլխավոր հերոսուհիները դարձան խենթ աղջկա և իր հանդարտ ընկերուհու դասական զույգ։ Այս տիպի սերիալներում հիմնական շեշտը դրվում էր հումորը, այլ ոչ շրջապատի ռեալիստիկությունը։ Շարունակվում էր նաև մահո-շոջո ժանրի սերիալների լույս տեսնելը։ 1980-ականների սկզբին լույս տեսան այնպիսինները, ինչպիսիք են Mahou Shoujo Lalabel-ը (ճապ.՝ 魔法少女ララベル (1980—1981 թթ.), Mahou no Princess Minky Momo-ն (ճապ.՝ 魔法のプリンセス ミンキー モモ) (1982—1983 թթ.) և Maho no Tenshi Creamy Mami-ն (ճապ.՝ 魔法の天使クリィミーマミ (1983—1984 թթ.)։ Mahou no Princess Minky անիմեի տարբերիչ հատկանիշների մեկը եղավ գլխավոր հերոսուհուն մահը, որը տեղ չուներ նախորդ անալոգներ։ Maho no Tenshi Creamy Mami-ում գլխավոր հերոսուհի Յուու Մորիսավան կարող էր 10-ամյա աղջկանից ձևափոխվել 16-ամյա օրիորդի, որը հայտնի երգչուհի էր. փոփ-երաժշտության սյուժեները պայմանավորված էին այդ ժամանակվա ճապոնական շոու-բիզնեսի օրենքներով։ Սյուժետային ավարտը, որում փոքր աղջիկը առեղծվածային կերպով դառնում է մեծահասակ ու հաջողակ կին, իր արտացոլումը գտավ այս ժանրի ավելի ուշ սերիալներում։

Ժամանակի ընթացքում օտակու սուբկուլտուրան սկսեց զգալի ազդեցություն թողել անիմեի ստեղծվման վրա։ Առաջին օտակուներից ոմանք իրենք էին դառնում անիմատորներ ու ռեժիսորներ, ինչը չէր կարող չանդրադառնալ իրենց թողարկածի վրա։ Այս երևույթի առավել վառ օրինակ է Daicon Films ընկերությունը, որը հետագայում դարձավ հայտնի ստուդիա Gainax։ Դրա հիմնադիրները իրենց ստեղծագործական գործունեությունը սկսեցին կարճ անիմե-սերիալներից՝ «Daicon Scifi» մրցույթում մասնակցելու համար։ Այս կարճամետրաժների այդպիսի տարածվածությունը կրկին ստեղծված ստուդիային հնարավորություն տվեց միջոցներ գտնել այդ տարիների համար ամենաթանկ անիմե-սերիալի՝ «Wings of Honneamise» (1987 թ.)-ի ստեղծման համար։

Kaze no Tani no Naushika
Kaze no Tani no Naushika

Շատ էին նկարահանվում լիամետրաժ անիմացիոն ֆիլմերը։ Առավել հայտնի էին դարձել մանկական անիմե Unico-ն (ճապ.՝ ユニコ) (1981 թ.), գիտաֆանտաստիկ ֆիլմ Space Adventurer Cobra Gekijouban-ն (ճապ.՝ スペースアドベンチャー コブラ) (1982 թ.) և Hadashi no Gen-ը (ճապ.՝ はだしのゲン) (1983 թ.)։ 1982 թվականին լույս տեսավ քիչ հայտնի մարտաֆիլմ Future war 198X nen-ը, որի սյուժեն պատմում էր ԱՄՆ-ի, ԽՍՀՄ-ի ու Ճապոնիայի միջև Երրորդ Համաշխարհային պատերազմի բռնկման հնարավորության մասին, ինչպես նաև ռուս աղջնակ՝ Տանյայի ու ճապոնացի Շունի սիրային պատմության մասին։ Golgo 13 (ճապ.՝ ゴルゴ) ֆիլմում, նկարահանված 1983 թվականին, առաջին անգամ կիրառված էին համակարգչային հնարքներ։ Նույն տարիներին նկարահանվեց ամենահայտնի դասական անիմե-սերիալներից մեկը՝ Kaze no Tani no Naushicaa-ն (ճապ.՝ 風の谷のナウシカ) (1984 թ.)։ «Նավշիքաա»-ի ռեժիսորը՝ Հայաո Միյաձակին և նրա գործընկեր Իսաո Տաքահատան հնարավորություն ստացան հիմնել իրենց սեփական ստուդիան՝ Animage-ի նախկին խմբագիր Տոշիո Սուձուկիի հովանավորության տակ, որը կոչվեց Studio Ghibli։ Ռինտարո ռեժիսորի Kamui no Ken (ճապ.՝ カムイの剣) (1985 թ.) ֆիլմը ամրապնդեց լիամետրաժ անիմացիայի որակի նոր ստանդարտները։ Նրա սյուժեն պատմում է երիտասարդ մարտիկի մասին, որը մեղադրվել է մոր սպանության մեջ և որը ճանապարհորդում է աշխարհով՝ մարդասպաններից վրեժխնդիր լինելու համար։ Լիամետրաժ անիմեների զարգացման գագաթնակետը եղավ 1980-ականների երկրորդ կեսը։

Ձևափոխվեցին նաև անիմեի տարածման եղանակները։ Բացի սերիալների՝ հեռուստացույցով ցուցադրելու ավանդական ձևից ի հայտ եկավ տարածման նոր եղանակ՝ OVA անունով (անգլ.՝ Original Video Animation, «Վիդեոյի վաճառքի համար ստեղծված վիդեո»)։ OVA-ստեղծագործությունները չէին ցուցադրվում հեռուստատեսությամբ, այլ միանգամից հայտնվում էին վիդեո-կասետների վրա։ Հետագայուն դրանք կարևոր ազդեցություն թողեցին անիմեի զարգացման վրա։ Այս ֆորմատի առաջին հայտնի ստեղծագործությունն է գիտաֆանտաստիկ սերիալ Dallos-ը (ճապ.՝ ダロス) (1983-1984 թթ.), որը ստեղծվել է Մամորու Օշիի գլխավորությամբ։ Հետագայում OVA ստեղծագործությունները սկսեցին ակտիվ կիրառել բուն ստեղծագործությունը հրապարակելուց առաջ դրա նախնական գնահատման համար։ Շատ հայտնի սերիլներո, օրինակ Patlabor-ը, սկզբնավորվում էին որպես OVA, սակայն հետագայում ստանում էին հեռուստա- կամ կինոշարունակություններ։ OVA-ի հայտնվելու հետ նաև կապված է առաջին լիամետրաժ պոռնկագրական անիմեների, հենտայի ձևավորումը։ Սրանց օրինակներ են Lolita-ն (ճապ.՝ ロリータアニメ) (1984) և Cream Lemon-ը (ճապ.՝ くりいむレモン) (1984—1986 թթ.). մինչ այդ դրանց հեղինակներին հետ էին պահում հեռուստատեսությն ու կինոթատրոնների ցենզուրայի սահմանափակումները։ Երկրորդ սերիալը, որն իր մեջ պարունակում էր և՛ էրոտիկա, և՛ տարածված մանգայի ու անիմեի ծաղրերգություն, մեծ տարածում գտավ, և վաճառքի բարձր մակարդակի շնորհիվ դրա մոտիվներով նկարահանվեցին բազմաթիվ OVA-ներ, իսկ «լիմոն» բառը սկսեց նշանակել սեքսուալ թեմատիկայի սիրողական ծաղրերգություն։ «Աքիրա» ֆիլմը անսպասելիորեն լայն տարածում գտավ Ճապոնիայից դուրս։

1980-ականների կեսին Ճապոնիայում արդեն կային մեծ քանակությամբ անիմացիոն ստուդիաներ, իսկ անիմե ոլորտը համալրվում էին նոր նյութերով։ Kaze no Tani no Nausicaa-ի լույս տեսնելուց հերո լիամետրաժ ֆիլմերի հանդեպ հետաքրքրությունը աճեց ինչպես դիտողական աուդիտորիայի շարքերում, այլև անիմատորների։ 1986 թվականին լույս տեսան ռեժիսոր Հայաո Միյաձակիի Tenkuu no Shiro Laputa-ն (ճապ.՝ 天空の城ラピュタ), ծաղրային ֆիլմ Project A-Ko-ն (ճապ.՝ プロジェクト A子) և պարոպանկ ժանրի ֆիլմ «Վինդարիա»-ն։ Հետագայում անիմե-ֆիլմերի ստեղծումը կրճատվեց, սակայն աճեց OVA-սերիալների լույս տեսնելը։ Ավելի ուշ 1980-ականները անիմեի համար դարձան բարձր բյուջեի և փորձնական ստեղծագործությունների ժամանակաշրջան։ 1985-ին Տոշիո Սուձուկիի աջակցությամբ լույս տեսավ Մամորու Օշիի նոր ֆիլմ «Angel's Egg»-ը։ OVA ֆորմատը նաև թույլ տվեց հրապարակել բազմաթիվ կարճ և ոչ ստանդարտ ստեղծագործություններ, օրինակ «Take the X Train»-ը, «Neo-Tokyo»-ն և «Robot Carnival»-ը (բոլորը՝ 1987 թվականի հրատարակման)։ Կինոնկարները դառնում էին ավելի ու ավելի պահանջողական, ամեն անգամ աշխատելով գերազանցել իրար և հասնել «Նավշիքաա»-ի հանրաճանաչության մակարդակին։ Այդ տարվա ֆիլմերի ամենավառ օրինակներն են «Night on the Galactic Railroad»-ը (1985 թ.), «Tale of Genji»-ն (1986 թ.) և «Grave of the Fireflies»-ը (1987 թ.), բոլորն էլ հիմնված ճապոնական գրականության հայտնի ստեղծագործությունների վրա։ Առանձին ֆիլմերի հաջողությունը բերեց այլ պրոեկտների ֆինանսավորման աճին, և «Char's Counterattack»-ի (1988 թ.) և «Arion»-ի (1986 թ.) նման բարձրաբյուջե ստեղծագործությունների ստեղծմանը։ Անիմեների վրա ծախսերի զենիթը դարձան այդ ժամանակվա համար երկու ամենաթանկարժեք անիմե-ֆիլմերը՝ «Wings of Honneamise»-ը (1987 թ.) և «Աքիրա»-ն (1988 թ.)։

Այս ֆիլմերի մեծամասնությունը չփոխհատուցվեց ցուցադրման հաշվից։ Երկու վերջինները տապալվեցին՝ կինոթատրոններում իրենց առաջին ցուցադրման հավաքների ժամանակ։ Ներդրումների ճգնաժամը, որը ծագեց այդպիսի բարդ արդյունքներից, պատճառ դարձավ բազմաթիվ անիմե-ստուդիաների փակվելուն, իսկ մյուսները ստիպված էին հրաժարվել փորձարկումներից և վերադառնալ ժամանակով ստուգված սյուժեներին։ Studio Ghibli-ն՝ այն քչերից մեկը, ով առանց զոհերի դիմացավ այս անկմանը, նախանձելի հաստատունությամբ թողարկում էր հաջողակ ֆիլմեր։ Նրանց հերթական շարքը՝ «Kiki's Delivery Service», դուրս եկած 1989 թվականին, գրավեց այդ տարվա դրամարկղային շահույթի քանակով առաջին տեղը՝ ստանալով ավելի քան 40 միլիոն ԱՄՆ դոլար՝ կինոթատրոններում ցուցադրման ընթացքում։

Չնայած «Աքիրա» ֆիլմի տապալմանը ճապոնական կինոյում, երկրի սահմաններից դուրս նրան հաջողություն էր սպասում։ Ցուցադրված լինելով ԱՄՆ և Եվրոպայի շատ երկրներում, ֆիլմը բավականին տարածված էր, և նույնիսկ ինչ-որ չափով Արևմուտքում ներկայացնում էր այդ ժամանակների ճապոնական անիմացիան։ 1989 թվականին Օսամու Տեձուկիի մահվամբ, ֆինանսական ճգնաժամով և անիմեի հանդեպ միջազգային հետաքրքրության բարձրացմամբ ընդունված է անիմեի «ոսկեդարը» համարել ավարտված։

1990-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Րեյ Այանամիի քոսփլեյեր (Neon Genesis Evangelion)

Անցած տարիներին բռնկված տարածվածությունից հետո 1990-ակաների սկզբին անիմեն ֆինանսավորման ճգնաժամ էր ապրում։ Բյուջեները նվազեցվում էին և հուսադրող պրոեկտները փակվում էին՝ միջոցների պակասության պատճառով։ Քննադատնետը նշում էին նաև անիմե-սերիալների ու ու ֆիլմերի որակի անկումը, որը կապված էր դարձով առ ժամանակով ստւգված սյուժեներն ու կառույցները։ Պրոդուսերները չէի ուզում ռիսկի դիմել՝ ֆինանսավորելով թանկարժեք փորձնական ֆիլմեր։

Իրադրությունը փոխվեց 1995 թվականին, երբ դուրս եկավ անիմեի պատշության մեջ հավանաբար ամենա-ոչ-միանշանակ հեռուստասերիալը՝ «Եվանգելիոն»-ը («Neon Genesis Evangelion»)։ Դրա ռեժիսորն էր Հիդեկի Աննոն Gainax ստուդիայից։ Սերիալը շարունակում է մեխա ժանրի գաղափարի զարգացումը. դրանում առկա ռոբոտները իրենց մեջ կապակցում են ինչպես մետաղական դետալներ, այդպես էլ կենսաբանական մատերիա՝ սյուժեի մեջ նաև ակնարկ կար դեպի Եվանգելիոնների աստվածային ծագումը։ Ասում են, որ Աննոն ձգտում էր ստեղծել մի անիմե, որի կլիներ «օտակուից օտակուին» և միաժամանակ արտահայտել իր տեսանկյունը՝ այդ խմբավորման խնդիրների մասին։ Այնուամենայնիվ, սերիալի ավարտին ռեժիսորը վերջնականապես դադարում է իրեն զսպելուց կատարվածի իմասրտավորության սահմաններով, և անդրադառնում է իր համար հասանելի ցանկացած, նույնիսկ ամենատարօրինակ լուծումներին՝ իր մտքերն էկրանին արտահայտելու համար։

Հետագայում դուրս եկած երկու անիմե-սերիալները՝ «Evangelion: Death and Rebirth»-ը և «The End of Evangelion»-ը (երկուսն էլ 1997 թ.) միայն զարգացրին պատման ոճը։

Լինելով դրված սկզբում մանկական թայմսլոթի մեջ՝ «Եվանգելիոն»-ը բավականին ոչ-տարածված էր, չնայած իր սկզբնական պատկանելությանը երեխաներին հաճելի մեհային։ Մի քանի սերիայից թայմսլոթը փոփոխվեց, և իր նոր որակի մեջ Եվանգելիոնը անսպասելիորեն զավթեց հանրության ուշադրությունը։ Կարճ ժամանակահատվածում սերիալը անհավանականորեն հայտնի դարձավ Ճապոնիայում, իսկ այնուհետև՝ ամբողջ աշխարհի անիմեի երկրպագուների շարքում։ Խառնիխուռն, կցկտուր, բազմաթիվ արտհաուսային հնարքներով պատմվող պատմությունը իրականությունից փախչող տղայի մասին ընդունվեց այնքան լավ, որ 10 տարի անց հավելված իրերի՝ հերոսների տեսքով արձանիկների, հավաքածուի առարկաների, վաճառքը դեռևս բարձր են։

«Եվանգելիոն»-ի ազդեցությունը անիմե-ոլորտի վրա այնքան մեծ էր, որ այն սերեց նույնիսկ մի շարք այսպես կոչվաց «հետ-Եվանգլիոնային» սերիալներ։ Դրանցից մեծամասնությունը նույնպես պատկանում են մեխա ժանրին և ունեն որևէ կրոնական, փիլիսոփայական կամ հոգեբանական ենթատեքստ։ Այսպիսի սերիալների օրինակներ կարող են լինել «RahXephon»-ն, «Brain Powered»-ն և «Gasaraki»-ն։ «Եվանգելիոն»-ից ծնված, կամ գոնե դրա շնորհիվ երկրորդ շունչը ստացած ևս մեկ սերիալների ոճաորում է «հոգեդելիկա»-ն՝ տարօրինակ, վիճելի սերիալները։ «Լեյնի փորձարկումները» (1998 թ.) սերիալի դուրս գալուց հետո գիշերային հեռուստատեցությունը դարձավ բազմաթիվ փորձնական սերիալների գոյության վայր։ Վերջիններիս մեջ են մտնում «Boogiepop Phantom»-ը (2000 թ.), «Texhnolyze»-ը (2003 թ.) և «Պարանոյայի լրտես»-ը (2004 թ.)։

2000-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Love hina
Love hina

Վերջին տարիներին անիմեի զարգացման մեջ նկատվում է ատկիվ աճի հերթական ժամանակաշրջան։ Անիմեն դարձավ ամենուր տարածված Ճապոնիայի սահմաններից դուրս՝ դրանով խթանելով համապատասխան սուբկուլտուրայի զարգացումը շատ երկրներում։ Աճեց ինչպես անիմեի տարածողների քանակը, այնպես էլ այն հրատարակող ընկերություններինը։ Նրանց հրատարակած արտադրանքի ծավալը աճում է, ըն որում՝ հաճախ դա չի անդրադառնում որակի վրա։ Աճում է անիմացիայի որակի ընդհանուր մակարդակը, մանգայի ու անիմեի սեղծման համար ակտիվորեն օգտագործվում են համակարգչային տեխնոլոգիաները։

Չնայած նրան, որ անիմե լիցենզավորող և տարածող առաջին ընկերությունները ԱՄՆ-ի տարածում հայտնվել են դրանից շատ առաջ, 1990-ականների վերջն ու 2000-ականների սկիզբը հռչակվեցին այս ընկերությունների դիրքավորման ուժեղացմամբ և դրանց քանակի շատացմամբ։ Ամերիկյան շուկայում իրադրությունը անիմեի լիցենզավոման հետ կապված այնպիսին էր, որ անիմե-արտադրանքի մեծ մասը լիցենզավորվում և հրատարակվում է Ճապոիայում դրա՝ էկրաններին դուրս գալու պահից մի տարվա ընթացքում։ Այսպիսի հետաքրքրությունը դեպի անիմեն անդրադառնում է նաև Ճապոնիայում դրա ֆինանսավորման վրա. շատ տարածողներ, օրինակ Genon-ը, հովանավորում են առանձին անիմե-սերիալների ու ֆիլմերի ստեղծումը։ Ռուսաստանում անիմեի լիցենզավորման հարցը նույնպես բարելավեց. վերջին տարիներին փաստացի զրոյից հայտնվեցին մի քանի խոշոր ընկերություններ, որոնք գնում էին լիցենզիաներն ու տարածում անիմե։

Համակարգչային տեխնոլոգիաների զարգացման հետ ավելի ու ավելի հաճախ է անիմեում հանդիպում համակարգչային գրաֆիկան։ Վերջերս 3D անիմացիոն մեջբերումները հայտնվում են նույնիսկ ոչ այդքան մասշտաբային պրոեկտներում։ Գոյություն ունի անիմե, որը լրիվ ստեղծված է այս հնարքների միջոցով։ Օրինակ, “Gantz” (2004 թ.) անիմեն զուգակցում է առաջին պլանի երկչափ կերպարներին և լրիվ եռաչափ շրջապատը՝ ժառանգելով սա նույնանուն մանգայից, որը ստեղծվել է նույն տրամաբանությամբ։

Առաջին հայացքից առավել քիչ նկատելի, սակայն շատ ավելի կարևոր նվաճում էր գրաֆիկայի մշակման ամբողջական անցումը համակարգչայինի։ Այսօր գրեթե ցանկացած անիմեի գրաֆիկան նկարվելուց հետո փոփոխվում է համակարգչային ֆորմատի, կամ միանգամից նկարվում է գրաֆիկական տաբլետների միջոցով։ Նկարների զուգակցման, անիմացիայի ստեղծման, ձայնի և երաժշտության ներդրման ամբողջ աշխատանքը կատարվում է թվային ձևով։ Վիդեոյի «թարգմանումը» ժապավենին կարող է կատարվել միայն վերջում, չնայած՝ հեռուստատեսության զարգացման հետ սա էլ հաճախ պետք չի գալիս։

Հրատարակվող սերիալների քանակի շատացման հետ աճում է նաև ոչ ստանդարտ, փորձնական անիմեների քանակը։ Անիմեի համար սովորական՝ ռեժիսորի ազատությունը հնարավորություն է տալիս իրականացնել նույնիսկ ամենաանսպասելի մտքերը։ Սակայն չի պակասում ավանդական սերիալների քանակը՝ ստեղծված ժանրի բոլոր կակոններին համապատասխան։ Հաճախ այսպիսի ստեղծագործությունները նույնիսկ արտահայտվում են ծեծված ստեղծագրոծությամբ, որը իրենից չի ներկայացնում, շատերի կարծիքով, բացարձակապես ոչինչ։ Համենայն դեպս, որոշ սերիալներ, որոնք թվում էին կարծրատիպային, պարզվում է, որ բավականին անսովոր են և մեծ տարածվածություն են ձեռք բերում։ Այսպիսին են օրինակ «Love Hina»-ն (2000 թ.) և «School Rumble»-ը (2005 թ.)։

Աճող հանրաճանաչությունը մյուս կողմից պատճառ դարձավ այն երևույթի հայտնվելուն, որը հայտնի է, որպես անիմե միայն օտակուների համար։ 90-ականներին «Եվանգելիոն»-ի անհավանական հաջողությունից հետո շատ ստուդիաներ փորձում էին իրենց ուժերը այնպիսի սերիալների ստեղծման մեջ, որոնք կարող են դառնալ ճապոնական անիմացիայի երկրպագուների համար «դասական»։ Վերջերս հաճախ կիրառվող մեկ այլ զարգացման ուղղություն է ֆանսերվիսը։ Այս անիմեի վիդեոշարք են մտնում էրոտիկ դրվագներ կամ ամբողջ անիմեն նվիրում այս թեմային, սակայն պահպանում որոշակի սյուժե։ Վառ արտահայտված ֆանսերվիսով անիմեների օրինակներ են «Տաք ամառ»-ը (2003 թ.) և «Hand Maid May»-ը (2003 թ.)։ Երբեմն անիմեն հիմնվում է հայտնի ճապոնական «ժամադրությունների սիմուլյատոր» ժանրի էրոտիկ վիդեոխաղերի վրա, սակայն այսպիսի անիմեները կարող են լինել նաև բավականին լուրջ գործեր, օրինակ «Kanon»-ը (2002 թ.)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

arumenianmanga.do.am