Հիրոսիմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիրոսիմա, քաղաք Ճապոնիայում, Հոնսյու կղզու հարավ-արևմուտքում։ Հիրոսիման պրեֆեկտուրայի վարչական կենտրոնն է։ 1 181 057 բնակչությամբ (2012)։ Կա մեքենաշինական (այդ թվում՝ նավաշինություն, նավանորոգում), հաստոցագործիքային, տեքստիլ, ռետինատեխնիկայի, փայտամշակման, թղթի, սննդի արդյունաբերություն։ 1945 թվականի օգոստոսի 6-ին առաջին ատոմային ռումբը ԱՄՆ-ի կողմից գցվել է Հիրոսիմայի վրա, զոհվել է 140 հազար մարդ, և ավերվել քաղաքի զգալի մասը։ 1959 թվականից քաղաքում տեղի են ունենում խաղաղության ամենամյա փառատոներ։ Ժամանակակից արվեստի կարևորագույն կոթողներից է ատոմային ռմբակոծության զոհերի հուշարձան-թանգարանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png