Արթուր Հոնեգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արթուր Հոնեգեր

Արթուր Հոնեգեր (ֆր.՝ Arthur Honegger; մարտի 10, 1892, Հավր - նոյեմբերի 27, 1955, Փարիզ), ֆրանսիացի կոմպոզիտոր և երաժշտական գործիչ։ Ծագումով՝ շվեյցարացի, Ֆրանսիայի ինստիտուտի անդամ (1953

Փարիզի կոնսերվատորիայում աշակերտել է Ա. Ժեդալժին, Շ. Մ. Վիդորին, Վ. դ'Էնդիին։ Եղել է «Վեցյակ» ստեղծագործական խմբի անդամ։ Որպես դիրիժոր իր երկերի կատարումով հանդես է եկել Եվրոպայում (ԽՍՀՄ-ում՝ 1928 թվականին) և ԱՄՆ-ում։ Ֆրանսիայի ժողովրդական երաժշտական ֆեդերացիայի անդամ էր (1930-ական թվականներ) մասնակցել է մասսայական բացօթյա ներկայացումների երաժշտական ձևավորմանը, այդ թվում՝ «14 հուլիսի» (ըստ Ռ. Ռոլանի, 1936), «Ազատություն» (1937Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եռանդուն գործել է ժողովրդական ճակատում։ Հոնեգերի բազմաժանր ստեղծագործությունը աչքի է ընկնում հումանիստական, հակաֆաշիստական ուղղվածությամբ, ֆրանսական ու շվեյցարական երաժշտության ավանդույթների և 20-րդ դարի երաժշտական մշակույթի լավագույն նվաճումների զուգորդումով։ Մեծ ավանդ ունի օրատորիալ ժանրերի (այդ թվում՝ օպերա-օրատորիայի) զարգացման ասպարեզում («Դավիթ արքա», 1921, 3-րդ խմբ.՝ 1924, «Ժաննա դ'Արկը խարույկի վրա», 1935, դրամատիկական օրատորիաները և այլն)։ Գրել է 5 սիմֆոնիա (1930-1950), սիմֆոնիկ այլ երկեր («Մոնոպարտիտ», «Պասիֆիկ 231» և այլն), կանտատներ («Ազատության երգ», 1942), օպերաներ («Տուդիթ», «Անաիգոնե» և այլն), օպերետներ, բալետներ («Շամիրամ», «Երգ երգոց» և այլն), գործիքային անսամբլներ և պիեսներ, երգեր (այդ թվում՝ Ա. Չոպանյանի խոսքերով), երաժշտություն ռադիոյի, կինոյի, դրամատիկական ներկայացուցումների համար, ինչպես նաև «Ես կոմպոզիտոր եմ» գիրքը (1948

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png