Բազեներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բազեներ
Բազե
Բազե
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Լատիներեն անվանում
Falco

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 175598
NCBI 8952

Բազեներ (լատ.՝ Falco), գիշատիչների կարգի թռչունների ընտանիք: Հայտնի է շուրջ 60 տեսակ:

Տարածվածություն [խմբագրել]

Բազեները տարածված են գրեթե ամենուրեք:

Ընդհանուր բնութագիր [խմբագրել]

Փոքր և միջին մեծության թռչուններ են, արուն փոքր է էգից: Վերին կտուցն ատամնանման ելուստով է, իսկ քթանցքերի կենտրոնում կա մաշկային թմբիկ: Թևերը երկար են ու նեղ, պոչը՝ կարճ: Փետուրները խիտ են, կոշտ: Էգը և արուն միանման են գունավորված: Ուժեղ են, ճարպիկ, թռչում են արագ: Բույն չեն հյուսում, ձվերը (2–6, խայտաբղետ) դնում են գետնին, ժայռերի վրա կամ ուրիշ թռչունների բներում: Թխսում է հիմնականում էգը: Սնվում են փոքրիկ կաթնասուններով, թռչուններով, սողուններով, միջատներով, հազվադեպ՝ լեշերով:

Հայաստանում [խմբագրել]

ՀՀ-ում՝ 8 տեսակ. կարմրաոտ բազե, աղավնաբազե, միջերկրածովյան բազե, սապսան, բալոբան, արտույտաբազե, սովորական հողմավար բազե, տափաստանային հողմավար բազե: