Աղավնաբազե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղավնաբազե
Աղավնաբազե
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Բազեազգիներ
Ընտանիք Բազեներ
Լատիներեն անվանում
Falco columbarius
Հոմանիշներ
  • Aesalon columbarius
  • Falco aesalon
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր
     Բնադրման արեալ

     Միգրացիայի արեալ      Ողջ տարվա

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 175613
NCBI 8953
EOL 1049166

Աղավնաբազե (լատ.՝ Falco columbarius), բազեների ընտանիքի թռչուն։ Հազվագյուտ է, չվող-ձմեռող։

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Մարմնի երկարությունը 23-30 սմ է, թևերի բացվածքը՝ 50-62 սմ, կենդանի զանգվածը՝ 160-250 գ։ Էգը խոշոր է արուից։ Արուի փետրածածկը վերևից բաց կապտամոխրագույն է, առաջնային փետուրները՝ մուգ, ներքևից՝ բաց նարնջագույն՝ սև խայտերով։ Էգը վերևից դարչնամոխրագույն է, պոչը՝ շերտավոր։ Թևերը համեմատաբար կարճ են, ծայրը՝ սուր, ներքևից՝ զոլերով, պոչի հիմքը՝ մոխրագույն։

Կենսակերպ[խմբագրել]

Ճարպիկ է, թռչում է թևերի արագ թափահարումներով, գետնից ոչ բարձր։ Անակնկալի է բերում զոհին կամ հետապնդում նրան անզիջում։ Բնակվում է բաց տարածքներում։

Սննդառություն[խմբագրել]

Սնվում է մանր թռչուններով, մկնակերպ կրծողներով, խոշոր միջատներով։

Չու[խմբագրել]

ՀՀ տարածքում հայտնվում է սեպտեմբեր-հոկտեմբերին, չվում է ապրիլին։ Բնադրում է այլ թռչունների հին բներում։ Ձվադրում է մայիսի 2-րդ կեսին։ Օգտակար է։ Չի գնահատվում որպես որսորդ թռչուն, սակայն մեծ է նրա դերը սարյակներից ու ճնճղուկներից խաղողի և այլ այգիների պաշտպանության գործում։ Անհրաժեշտության դեպքում ինքնաթիռների թռիչքից մի քանի րոպե առաջ օդանավակայանի տարածք է բաց թողնվում վարժեցված աղավնաբազե, որից ահաբեկված թռչունները թաքնվում են (կանխվում է բախումը ինքնաթիռին) և անվտանգ պայմաններ են ստեղծվում թռիչքի համար։

Գրանցված է ՀՀ Կամիր գրքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png