Ժնև (կանտոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Ժնև
Genève
Զինանշան
Wappen Genf matt.svg
Երկիր Շվեյցարիա Շվեյցարիա (պ)
Վարչկենտրոն Ժնև
Կազմավորում 1815
Հիմնական լեզու Գերմաներեն
Ժնև վարչական միավորը երկրի քարտեզին
Ժնև վարչական միավորի քարտեզը
Հապավում GE
Ավտոմոբիլային կոդ GE
Պաշտոնական կայք


Ժնև (ֆր.՝ Genève, գերմ.՝ Genf, իտալ.՝ Ginevra, ռոմանշ.՝ Genevra), տարածքով ոչ մեծ ֆրանսախոս կանտոն Շվեյցարիայի հարավ-արևմուտքում։ Մայրաքաղաքն է Ժնև քաղաքը։ Բնակչությունը՝ 448 հազար մարդ (կանտոնների մեջ 6-րդը, 2007 թվականի տվյալներով)։ Կանտոնը համարվում է հանրապետություն, շվեյցարական համադաշնության սուբյեկտ։

Աշխարհագրություն[խմբագրել]

Կանտոնի քարտեզը

Ժնևը Շվեյցարիայի ամենաարևմտյան կանտոնն է, տարածքով մեծ չէ, ստեղծվել է նույնանուն քաղաքի շուրջը Ժնևյան լճի ափին։ Գրեթե ամբողջովին շրջապատված է Ֆրանսիայի տարածքով, հյուսիս-արևելքում սահմանակից է Վո կանտոնին։ Տարածքը՝ 282 կմ²։