Բնության հուշարձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բազալտե արևը Արագածոտնում

Բնության հուշարձան, բնության հատուկ պահպանվող տարածք, բնության բացառիկ կամ տիպիկ, գիտական, պատմամշակութային և գեղագիտական հատուկ արժեք ներկայացնող բնական օբյեկտ։ Ցանկը հաստատում է ՀՀ կառավարությունը, պահպանման կարգը՝ այն պետական մարմինը, որն օբյեկտը հայտարարում է բնության հուշարձանները։ Հուշարձանի տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը վնասում է այն կամ վատթարացնում նրա վիճակն ու պահպանությունը։ բնության հուշարձանների (կենդանի կամ անկենդան) պահպանության կարգը սահմանվում է յուրաքանչյուր բնության հուշարձանների համար կազմված անձնագրով, որտեղ նշվում է նրա անվանումը, դասակարգումը, նշանակությունը, նկարագրությունը, չափագրությունը, տեղադիրքը, կոորդինատները, զբաղեցրած տարածքը (պահպան. գոտու հետ միասին), պահպանությունն իրականացնող մարմինը և վերջինիս պարտավորություևները։

ՀՀ բնության կենդանի հուշարձաններից են արևելյան սոսու մնացուկային պուրակը (ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղ մոտ), Գրիֆիթի հուդայածառը (Մեղրու նախալեռնային շրջան) և այլն, իսկ անկենդան հուշարձաններից՝ բազալտե սյունաձև, և ճառագայթաձև մերկացումները (Ազատի, Արփայի, Հրագդանի կիրճեր), հրաբխային կոները (Գեղամա, Վարդենիսի լեռնավահաններ), ռելիեֆի հողմահարման եզակի ձևերը՝ բնական ժայռաբուրգերը (Գորիս, Խնձորեսկ), ինչպես նաև բազմաթիվ բարձրլեռնային լճակներ, հանքային աղբյուրներ, ջրվեժներ (Թռչկան, Ջերմուկի, Շաքիի) և այլն։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Տես նաև[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png