Բվեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բվեր
Athene cunicularia -near Goiania, Goias, Brazil-8 edit.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Բվանմաններ
Ընտանիք Բվեր
Լատիներեն անվանում
Strigidae

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 177854
NCBI 30459

Բվեր (լատ.՝ Strigidae), բվանմանների կարգի գիշատիչ թռչունների գիշերային տեսակների ընտանիք։

Հայտնի է 123, Հայաստանում՝ 7 տեսակ՝ եվրոպական բվիկ, հարավային բվեճ, տնային բվիկ, անտառաբու, ականջավոր բու, ճահճային բու, թավշաոտ բու։

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Փետրածածկը խիտ է, փափուկ, փխրուն, գունավորումը՝ միատարր, գորշ դարչնագույն, սպիտակ՝ տարբեր պտերով ու խայտերով։ Գլուխը մեծ է, պարանոցը՝ կարճ, ականջներին հաճախ կան փետրափնջեր, աչքերը մեծ են, դեղնանարնջագույն։ Վերին կտուցը կարճ է՝ ներքև կեռված, եզրերը՝ սուր, ծայրը՝ սրված։ Վերնակտուցի հիմքում մոմաքթարմատը դեղին է՝ առաջ ուղղված մազանման փետուրներով։ Ոտքերը կարճ են, մագիլները՝ լավ զարգացած։ Գիշերային թռչուններ են, սակայն լավ տեսնում են նաև ցերեկը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png