Ականջավոր բու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ականջավոր բու
Ականջավոր բու
Գիտական դասակարգում
Թագավորություն: Կենդանիներ
Տիպ: Քորդավորներ
Դաս: Թռչուններ
Կարգ: [[Strigiformes]]
Ընտանիք: [[Strigidae]]
Ցեղ: [[Ականջավոր բվեր]]
Տեսակ: A. otus
Լատիներեն անվանում
Asio otus
(Linnaeus, 1758)
Արեալ
պատկեր
Տարածվածությունը

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 177932
NCBI 111810

Ականջավոր բու, բվի տեսակ:

[խմբագրել] Տարածվածություն

Տարածված է Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում:

[խմբագրել] Բնութագրում

Մարմնի վերին մասը գորշագույն է` մուգ երկայնակի բծերով, ստորին մասը ժանգաշիկավուն է` խոշոր երկայնակի բծերով և բարակ լայնակի շերտերով: Ականջանման փետուրները երկար են ու դասավորված ուղղահայաց դիրքով: Ոտքերը փետրավորված են մինչև մատների հիմքը: Չորս մատներից երկուսը ուղղված են դեպի առաջ, երկուսը ետ: Աչքերը խոշոր են ու դեղին: Էգերի քաշը 284 - 330 գրամ է, արուներինը 233 - 257 գրամ: Էգերի թևերի բացվածքը 93 - 101 սմ է, արուներինը 86-93 սմ:

[խմբագրել] Հայաստանում

Հայաստանում համարվում է անտառաբնակ նստակյաց թռչուն: Տարածված է ամենուր, ձմռան շրջանում կենտրոնանում են Արարատյան հարթավայրի այգիներում և գետափերի ծառերի պուրակներում: Բնադրվում է ագռավների, կաչաղակների և գիշատիչ թռչունների հին բներում, առանձին դեպքերում ծառերի փչակներում, նախապատվությունը տալիս է անտառների ոչ խիտ հատվածներին: Ձվադրում է ապրիլ-մայիս ամիսներին, դնում է 4-6 սպիտակ ձվեր: Բացարձակ գիշերային թռչուն է, ցերեկը թաքնվում է ծառերի խիտ ճյուղերում: Ձայնը խուլ է և ողբալի: Աշնանը կազմում են 15-20 անհատներից բաղկացած երամներ: Սնվում է հիմնականում մկնակերպ կրծողներով և մանր թռչուններով: Արարատյան հարթավայրում բնադրվողները սնվում են անտառային մկներով և ճնճղուկներով: Չափազանց օգտակար թռչուն է:

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով