Անտառաբու
Անտառաբու | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Strix aluco | ||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
|
Անտառաբու (լատին․՝ Strix aluco), բվերի ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, քիչ տարածված, հազվագյուտ։
Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարմնի երկարությունը 37-39 սմ է, թևերի բացվածքը՝ 94-104 սմ, կենդանի զանգվածը՝ 450-685 գ։ Էգը խոշոր է արուից։ Մարմնի ընդհանուր փետրածածկը մոխրագույն է, վերևից՝ սպիտակ պտերով, ներքևից՝ լայն, մուգ խայտերով։ Գլուխը կլորավուն է, աչքերը՝ մուգ, կտուցը՝ բաց գույնի։ Հազվադեպ հանդիպում են նաև նարնջադարչնագույն փետրածածկով, մոխրագույն կտուցով անհատներ։ Բացառապես գիշերային թռչուն է։ Հեշտությամբ կարելի է ճանաչել ձայնից՝ արձակում է երկու կռինչ՝ հաջորդվող դադարով, ապա՝ երկարաձգված տատանվող մեկ կռինչ։ Բնակվում է սաղարթավոր անտառներում (Հայաստանում՝ հյուսիսային մարզերի)։
Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սնվում է մկնակերպ կծողներով, թռչուններով։
Բազմացում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնադրում է ապրիլ-մայիսին՝ ծառերի փչակներում կամ ագռավի, կաչաղակի հին բներում։ Դնում է 47 մմ տրամագծով, սպիտակ 2-5 ձու։ Թխսակալում է էգը՝ 30 օր։ 30-35 օրական ձագերը կարող են թռչել։
Օգտակար է, կարիք ունի պաշտպանության։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
|