Ճահճային բու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճահճային բու
Ճահճային բու
Գիտական դասակարգում
Թագավորություն: Կենդանիներ
Տիպ: Քորդավորներ
Դաս: Թռչուններ
Կարգ: Բվեր
Ընտանիք: Իսկական բվեր
Ցեղ: Ասիո
Տեսակ: Ճահճային բու'
Լատիներեն անվանում
Asio flammeus

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 177935
NCBI 56267
Ճահճային բու

Ճահճային բու (Asio flammeus), տարածված է աշխարհի բոլոր երկրներում, բացառությամբ Ավստրալիայից: Նման է ականջավոր բուին, սակայն փետրավորումը քիչ ավելի շիկավուն է, մեջքը շիկագորշագույն է, որովայնը սպիտակ, մարմնի կողային փետուրները դրոշմված են լայնակի շերտերով, ականջանման փետուրները շատ կարճ են և հազիվ նկատելի, ոտքերը փետրավորված են մինչև մագիլների հիմքը, չորս մատներից երկուսը ուղղված են դեպի առաջ, երկուսը` ետ: Աչքերը դեղին գույնի են և բավականին մեծ Էգերի քաշը 400-4300 գրամ է, իսկ թևերի բացվածքը` 92-110 սմ: Արուների քաշը 320-385 գրամ է, իսկ թեվերի բացվածքը` 87-101 սմ:

Հայաստանի Հանրապետությունում համարվում է գարնանային ու աշնանային չուի ընթացքում հանդիպող փոքրաքանակ թռչուն: Հանդիպում է բաց տարածություններում, որտեղ կան ճահիճներ, մարգագետիններ, առանձին դեպքերում հանդիպում է նաև լճափերում և նույնիսկ ցանկատարածություններում: Գարնանային վերադարձը տեղի է ունենում մարտ ամսին իսկ աշնանային չուն` սեպտեմբերին: Չուի ընթացքում որոշ տարիներին կենտրոնանում է Արարատյան դաշտավայրի խոնավ ու ճահճային վայրերում: Ծառերին չի նստւոմ, օրը անցկացնում է գետնին: Որսի է դուրս գալիս մթնշաղին, սնվում է առավելապես դաշտամկներով և այլ մկնակերպ կրծողներով: Չափազանց օգտակար թռչուն է միջավայրի համար:[1]

[խմբագրել] Աղբյուրներ

  1. Մ. Ս. Ադամյան (1988). Հայաստանի թռչունները. Երևան: «Արևիկ», էջ 196. 

https://www.acopiancenter.am/

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով