Վաղարշ Ա Պարթև
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վաղարշ Ա Պարթև (պարսկ.՝ بلاش Balāsh), Պարթևաստանի արքա մ.թ. 51-ից առ 78 թվականը: Վոնոն Բ-ի որդին: Պարթևաստանի հզորագույն տիրակալներից մեկը: Զիջել է Ատրպատականի գահը իր եղբայր Բակուրին, օժանդակել է մյուս եղբորը՝ Տրդատին նվաճելու Մեծ Հայքի գահը: Դա հանգեցրել է հռոմեա-պարսկական երկարատև պատերազմի (54–63), որն ավարտվել է Հռանդեայի պայմանագրով: