Բակուր Բ Պարթև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բակուր Բ Պարթև

Բակուր Բ Պարթև, Պարթևաստանի արքա Արշակունի հարստությունից: Իշխանության տարիները մոտ 78 առ 105 թթ.: Վոնոն Բ որդին և Վաղարշ Ա եղբայրը: Նախքան Պարթևական տերության գահը բարձրանալը իշխում էր Մարաստանում: Վաղարշի մահից հետո ապստամբել է վերջինիս որդու` Վաղարշ Բ դեմ (78–80թթ.), ջախջախել և ահընկեց է արել նրան:

Ըստ Ամմիանուս Մարցելինուսի ընդարձակել է Տիզբոնը` կառուցելով նոր պարիսպներ:

Մ.թ. 101թ. դեսպանություն է ուղարկել Չինաստան, ինչի մասին հիշատակում է պահպանվել չինական տարեգրություններում, որտեղ Պարթիան անվանվում է Անքսի թագավորություն:

Բազմաթիվ դրամների վրա դրոշմել է նաև իր անձնական անունը` Բակուր Արշակ (ոչ թե միայն Արշակ, ինչպես Պարթևական արքաների սովորությունն էր)` իրեն գահի այլ հավակնորդնրից տարբերակելու նպատակով:

Բակուրը մահացել է շուրջ 105թ.: Նրանից հետո գահը ժառանգել է նրա եղբայր` Խոսրով Ա-ն:

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով