Հռանդեայի պայմանագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հռանդեայի պայմանագիր
Հռանդեայի հաշտության պայմանագիր
Պատրաստվել է 64 թվականի
Ստորագրվել է
— վայր
64 թվականի
Անձիտ գավառի Հռանդեա վայրում
Ստորագրել են Մեծ Հայք

Տրդատ Ա


Պարթևստան Վաղարշ Ա Պարթև


Հռոմեական կայսրություն Կորբուլոն

Կողմեր Մեծ Հայք Մեծ Հայք

Պարթևստան Պարթևստան


Հռոմեական կայսրություն Հռոմեական կայսրություն

Հռանդեայի պայմանագիր, 64 թվականին Հայոց թագավոր Տրդատ Ա-ի և հռոմեական զորավար Դոմետրոս Կորբուլոնի միջև կնքված պայմանագիր։ Այն կնքվել է Անձիտ գավառի Հռանդեա վայրում, մի կողմից՝ Մեծ Հայք ու Պարթևաստանի, մյուս կողմից՝ Հռոմի միջև տասնամյա պատերազմի (54-64) ժամանակ հռոմեական զորավար Լուկիոս Պետոսի պարտությունից հետո։ Հռանդեայի պայմանագրով Հռոմը Տրդատ Ա-ին ճանաչել է Հայոց թագավոր (ըստ նախնական պայմանավորվածության՝ Տրդատ Ա-ն մեկնելու էր Հռոմ՝ կայսր Ներոնից թագ ստանալու)։ Պայմանագրի արդյունքում վերականգնվել են Մեծ Հայքի սահմաններն ու անկախությունը, հռոմեական և պարթևական զորքերը դուրս են բերվել Մեծ Հայքից։ 65 թվականին Տրդատը մեկնում է Հռոմ, որտեղ Ներոն կայսեր կողմից թագադրվում է հայոց թագավոր և վերադառնում Հայաստան։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմեա-պարթևական տասնամյա պատերազմի երկրորդ փուլ՝ 61-63 թվականներ

Արտաշեսյանների թագավորության անկումը պատճառ հանդիսացավ Մեծ Հայքը նորից ռազմական թատերաբեմ դարձնելու համար, որտեղ միմյան հետ մրցակցու էին հիմնականում Հռոմը և Պարթևստանը։ Այս երկու գերտերութոյւնները անընդհատ դրածոներ էին նշանակում Հայաստանում սկսած 1 թվականից միչև 52 թվական։ Ի վերջո Վաղարշ Ա Պարթև արքան որոշում է Հայաստանում գահ բարձրացնել իր կրտսեր եղբորը և Հայաստանում հաստատել հայ Արշակունիների արքայատոհմ։

Այս որոշումը իրագործելու համար սկսվում է Հռոմեա-պարթևական տասնամյա պատերազմը (54-64)։ Այն ընթանում է երկու փուլով։ Առաջին փուլում հռոմեական զորավար Կորբուլոնը ներխուժում է Հայաստան, գրավում Արտաշատը և ավերում այն։ Տրդատը և Վաղարշը չեն կարողանում դիմադրություն ցուցաբերել, քանի որ հյուսիսի լեռնական ցեղերը ներխուժել էին Պարթևստան և ասպատակում էին Վաղարշ Ա-ի հողերը։ Ի վերջո Կորբուլոնը պատերազմը համարում է հաղթած և հեռանում է Հայաստանից[1]։

Երկրորդ փուլի ժամանակ հայ-պարթևական ուժերը ներխուժում են Հայաստան և գահընկեց անում հռոմեական դրածո Տիգրան Զ-ին։ Կորբուլոնը վախենում է անձամբ ղեկավարել ռազմական գործողություները հայ-պարթևական ուժերի դեմ և խնդրում է իր փոխարեն նոր զորավար ուղարկել։ Ներոն կայսրը Հայաստան է ուղրակում Պետոսին, որի զորքի թիվը հասնում էր 66-68 հազարի։ Տեղի է ունենում Հռանդեայի ճակատամարտը, որտեղ հռոմեական բանակը ջախջախիչ պարտություն է կրում և անցնում հռոմեական լծի տակով[1]։

Պայմանագիրի կնքում[խմբագրել | խմբագրել կոդը]

63 թվականին Հռոմը Կորբուլոնին լիազորում է պատերազմ վարել և բանակցություններ սկսել Հայաստանի հետ, որի արդյունքում Կորբուլոնը 64 թվականին ներխուժում է Հայաստան, սակայն ռազմական գործողություններ չի սկսում, քանի որ իր դեռևս չէր մոռացել Հռանդեայի արյունալի ճակատամարտը։ Նա սկսում է բանակցություններ վարել Տրդատի և Վաղարշի հետ, որի արդյունքում կնքվում է Հռանդեայի պայմանագիրը։ Տրդատը պահանջում է, որ պայմանագիրը կնքվի հենց Հռանդեայի ճակատամարտի վայրում, որտեղ հռամեացիները 2 տարի առաջ ստորացուցիչ պարտություն էին կրել։

Ըստ պայմանագրի՝

Ի վերջո Տրդատ Ա65 թվականի վերջին մեկնում է Հռոմ և Ներոն կայսեր ձեռքով թագադրվում Հռոմի հրապարակում, իսկ 66 թվականին վերադառանալով Հայաստան՝ հիմնում է Արշակունիների թագավորությունը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դիոն Կասսիոս, Հռոմեական պատմություն, Երևան, 1976 (Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, 9։ Հին հունական աղբյուրներ, 1)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «ՀԱՅ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ։ ՎԵՑԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՀԱՅԵՐԻ ՏԱՍՆԱՄՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԸ (54—64 ԹԹ.)։ ԿՈՐԲՈԻԼՈՆԻ ԱՐՇԱՎԱՆՔԸ ԱՐՏԱՇԱՏ». armenianhouse.org. Վերցված է 2019-25-08-ին.
  2. «Կարևորագույն պայմանագրերը Հայաստանում սկզբից մինչև XIV դարը» (PDF). arak29.am. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2019-28-08-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 595