Համադան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Համադան
պարս.՝ همدان
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանՀամադան
ՇահրեստանՀամադան
ԲԾՄ1850 մետր
Բնակչություն554 406 մարդ (2016)[1][2]
Ժամային գոտիUTC+3:30
Հեռախոսային կոդ0813
Պաշտոնական կայքhamedan.ir
Համադան (Իրան)##
Համադան (Իրան)

Համադան (պարս.՝ همدان Hamadân; միջին պարսկերեն՝ اَهمدان Ahmatan), քաղաք Իրանում, Համադան օսթանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը՝ 554 406 մարդ (2016)[1][2]։ Ավտոճանապարհների հանգույց է, երկրի արևմտյան մասի առևտրական գլխավոր կենտրոնը։ Կան տեքստիլ, սննդի, փայտամշակման ձեռնարկություններ։ Զարգացած է գորգագործությունը։ Համադանում է Աբու Ալի Իբն-սինայի (Ավիցեննա) դամբարանը։

Համադանը համապատասխանում է պատմական Եկբատան քաղաքին, որը պարսկական աղբյուրներում կոչվել է նաև Հանգմատանա։ Այն մ.թ.ա. 7-րդ դարից հանդիսացել է Մարաստանի մայրաքաղաքը, ավելի ուշ` Աքեմենյան Պարսկաստանի և Պարթևստանի արքաների ամառային նստավայրը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համադանի բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 554 406 մարդ, որոնք կազմում էին 174 731 տնտեսություն։ Քաղաքը բնակչությամբ Համադան օսթանի ամենախոշոր[3] և Իրանի տասներեքերորդ ամենախոշոր[4] քաղաքն է։ Համադանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի 1956 1966 1976 1986 1991 1996 2006 2011 2016
Բնակիչ 99 909[5] 124 167[6] 165 785[7] 272 499[7] 349 653[4] 401 281[4] 473 149[8] 525 794[9] 554 406[10]

Հայերը Համադանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերը Համադանում են հաստատվել 1603-1604 թվականներին պարսից շահ Աբասի կողմից կազմակերպված արևելյան Հայաստանի հայերի բռնագաղթի արդյունքում[11]։ 1676 թվականին կառուցվել է քաղաքի առաջին եկեղեցին՝ Սուրբ Աստվածածինը։

20-րդ դարի սկզբում քաղաքը հանդիսացել է կենտրոնը հայ առաքելական եկեղեցու Համադանի տեսչական թեմի, որի մեջ մտել են այն ժամանակվա պարսկական Քուրդիստան և Լուրիստան նահանգները։ Թեմի տարածքում եղել է 10 հայկական համայնք` ունենալով 10 եկեղեցի, ընդգրկելով հայ առաքելական եկեղեցու 6 հազար հետևորդ և ևս հազար հայ բողոքական[12]։

Ներկայումս հայեր Համադանում չեն մնացել։ Սուրբ Աստվածածին եկեղեցին կանգուն է և պահպանվում է պարսկական պետության կողմից։

Համադանում են ծնվել Ամենայն հայոց կաթողիկոս Աստվածատուր Ա Համադանցին, հայ ազատագրական պայքարի գործիչ Հովսեփ Էմինը, իրանահայ պետական գործիչ Հովսեփ Միրզայանը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.citypopulation.de/Iran-MajorCities.html
  2. 2,0 2,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  3. «Համադան օսթանի քաղաքները» (անգլերեն).
  4. 4,0 4,1 4,2 «Իրանի քաղաքները» (անգլերեն).
  5. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1956 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  6. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  7. 7,0 7,1 «HAMADĀN ii. POPULATION». Encyclopædia Iranica (անգլ.).
  8. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպեմբերի 25-ին.
  9. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2023 թ. հունվարի 17-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  10. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2021 թ. ապրիլի 21-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  11. Վահան Բայբուրդյան, «Իրանի հայ համայնքը. արդի հիմնախնդիրներ» (2013)։
  12. Արքեպիսկոպոս Մաղաքիա Օրմանյան, «Հայոց եկեղեցին» (1911), ISBN 99941-949-4-1։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 86