Արտաշիր Պապական
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտաշիր Պապական (մոտ 180-239 կամ 241), Պարսից արքա 226-ից: Սասանյանների պետության և արքայատան հիմնադիրը: Իրանում պարսիկների քաղաքական գերիշխանությունը հաստատելու նպատակով 221-ից պայքարել է Պարթևաց արքա Արտավան V-ի դեմ: 224-ի ապրիլի 27-ին Որմզդական դաշտում տեղի ունեցած վճռական ճակատամարտում պարտության է մատնել պարթևական զորքին, կործանել Պարթև Արշակունիների թագավորությունը : Արտաշիրը փորձել է նվաճել Հայաստանը, Ատրպատականը, Վիրքը և Մազգթաց (բուն Աղվանք) երկիրը` նրանցում իշխող Արշակունիներին համարելով գահի հակառակորդներ: Սակայն Հայոց արքա Խոսրով Ա-ն հաջողությամբ դիմագրավել է Արտաշիր I-ի հարձակումներին` փորձելով նույնիսկ վերականգնել պարթևաց պետությունը :