Էյ, Իրա՛ն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էյ, Իրա՛ն (պարսկերեն՝ ای ایران - Էյ, Իրա՛ն), հանրաճանաչ պարսկական (իրանական) հայրենասիրական երգ, ընդունված 1979 թ։ Որպես օրհներգ շատ կարճ ժամանակ է ծառայել՝ Իրանի հեղափոխությունից հետո մինչ Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական օրհներգի ընդունումը, սակայն լայն տարածում ունի և պարսկական սփյուռքի ներկա ռեժիմի հակառակորդների կողմից օգտագործվում է որպես օրհներգ, որը տարբեր է Իրանի ներկա պետական օրհներգից։ Երգի բառերը գրվել են 1946թ. Հոսեյն Գոլ-Գոլաբի կողմից, իսկ երաժշտության հեղինակը Ռուհոլլահ Խալեղին է, և առաջին անգամ կատարվել է Հոսեյն Բաննանի կողմից։ Օրհներգը անցումային էր, այն հաստատվեց հենց Փահլավիների տոհմի անկումից հետո, մինչև չգրվեց նորը։

Տեքստ[խմբագրել]

Բնօրինակ տեքստը[խմբագրել]





ای ایران ای مرز پرگهر
ای خاکت سرچشمه هنر
دور از تو اندیشه بدان
پاینده مانی تو جاودان
ای دشمن ار تو سنگ خاره‌ای من آهنم
جان من فدای خاک پاک میهنم

Կրկներգ՝
مهر تو چون شد پیشه‌ام
دور از تو نیست اندیشه‌ام
در راه تو کی ارزشی دارد این جان ما
پاینده باد خاک ایران ما

سنگ کوهت در و گوهر است
خاک دشتت بهتر از زر است
مهرت از دل کی برون کنم
برگو بی‌مهر تو چون کنم
تا گردش جهان و دور آسمان به پاست
نور ایزدی همیشه رهنمای ماست

Կրկներգ

ایران ای خرم بهشت من
ا روشن از تو سرنوشت من
گر آتش بارد به پیکرم
جز مهرت در دل نپرورم
از آب و خاک و مهر تو سرشته شد گلم
مهر اگر برون رود تهی شود دلم

Կրկներգ

Տառադարձված[խմբագրել]

Հետևյալ տառադարձությունում, ա (ընդգծված)
հնչյունը հայերենում (ինչպես նաև ռուսերենում և
վրացերենում) գոյություն չունի և հնչում է ինչպես
a-ն անգլերեն cat բառում։

Է՛յ Իռան, է՛յ մարզե փոռ-գոհառ,
Է՛յ խաքաթ սառչեշմեյե հոնառ,
Դուռ ազ թո անդիշեյե բադան,
Փայանդե մանի թո ջավեդան․․․
Է՜յ․․․ դոշման առ թո սանգե խառեյի ման ահանամ,
Ջանե ման ֆադայե խաքե փաքե միհանամ։

Կրկներգ՝
Մեհռե թո չոն շոդ փիշեամ,
Դուռ ազ թո նիսթ անդիշեամ,
Դառ ռահե թո քեյ առզեշի դառադ ին ջանե մա,
Փայանդե բադ խաքե Իռանե մա։

Սանգե քուհաթ դոռռ օ գոհառ ասթ,
Խաքե դաշթաթ բեհթառ ազ զառ ասթ,
Մեհռաթ ազ դել քեյ բոռուն քոնամ,
Բառգու բի մեհռե թո չուն քոնամ,
Թա գառդեշե ջահան օ դոռե ասեման բեփասթ,
Նուռե իզադի համիշե ռահնամայե մասթ։

Կրկներգ

Իռան, է՛յ խոռռամ բեհեշթե ման,
Ռոշան ազ թո սառնեվեշթե ման,
Գառ աթաշ բառադ բե փեյքառամ,
Ջոզ մեհռաթ դառ դել նափառվառամ։
Ազ աբ օ խաք օ մեհռե թո սեռեշթե շոդ գելամ,
Մեհռ ագառ բոռուն ռավադ թոհի շավադ դելամ։

Կրկներգ

Թարգմանությունը[խմբագրել]





Ո՜հ, Իրան, ո՜հ, գոհարների մարզ,
Ո՜հ, հողդ՝ արվեստի աղբյուր,
Թող քեզնից հեռու մնա չարերի միտքը,
Մնայուն մնաս դու ու հավիտյան,
Ո՜հ, թշնամի՝ թե դու գրանիտ ես՝ ես երկաթ եմ,
Կյանքս զոհ լինի հայրենիքիս մաքուր հողին։

Կրկներգ՝
Երբ քո սերն իմ առաքելությունս դարձավ,
Միտքս երբևէ քեզնից հեռու չէ,
Ե՞րբ ճանապարհիդ այս մեր կյանքն արժեք ունի
Մնայուն մնա մեր Իրանի հողը։

Սարիդ քարը գանձ է ու գոհար,
Դաշտիդ հողն՝ ավելի լավն է քան ոսկին,
Ե՞րբ սերդ սրտիցս կհանեմ,
Ասա՛ առանց սերդ ո՞նց անեմ,
Մինչ երկրի պտույտն ու երկնի շրջանը կա,
Աստվածային լույսը միշտ մեր ուղեցույցն է։

Կրկներգ

Իրա՛ն, ո՜հ իմ կանաչ եդեմ,
Քեզնից՝ լուսավոր իմ ճակատագիրը,
Թեկուզ կրակ մաղի մարմնիս՝
Քո սիրուց բացի սրտումս չեմ փայփայի,
Ջրիցդ ու հողիցդ ու սիրուցդ հունցվեց կավս,
Թե սերը ելնի՝ կդատարկվի սիրտս։

Կրկներգ

Արտաքին հղումներ[խմբագրել]