Իրանի իսլամացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իսլամացում

Իսլամ

Իսլամի տարածում

Միսիոներական գործունեություն
Բարեպաշտ խալիֆների պետություն
Օմայյան խալիֆայություն
Աբբասյան խալիֆայություն · Արաբական խալիֆայություն
Կորդովա
(ամիրայություն · խալիֆայություն)

Իսլամը Եվրոպայում

Ալբանիա
Բոսնիա և Հերցեգովինա

Իսլամն Ասիայում

Իրան  · Սիրիա
Պաղեստին (Երուսաղեմ)
Սինցզյան  · Պակիստան
Հարավարևելյան Ասիա (Ինդոնեզիա)

Իսլամն Աֆրիկայում

Եգիպտոս  · Սուդան

Իսլամն Աֆրիկայում

Իսլամի ընդունումը բանտերում  · Ոչ իսլամական պաշտամունքի վայրերը մզկիթի վերածելը  · Իսլամ ընդունածների ցուցակ

Պորտալ:Իսլամ

п · о · р

Իրանի իսլամացում, 7-րդ դարի կեսերին տեղի ունեցած կրոնական գործընթաց։ Մինչ այդ դարեր շարունակ Իրանում տիրապետող կրոն էր զրադաշտականությունը։ Հաշված տարիների ընթացքում Իրանում բոլորը դառնում են մուսուլմաններ։ Պարսիկները ընտրում են շիական ուղղությունը։

Այսօր աշխարհի ամենամեծ թվով շիաներն ապրում են Իրանում (ավելի քան 60 միլիոն)[փա՞ստ]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

226 թվականին Սասանյան տոհմի ներկայացուցիչ Արտաշիրը գահընկեց արեց պարթևական վերջին արքային և հիմնադրեց Սասանյանների պետությունը (226-642Ավատատիրական հարաբերությունների ձևավորման շրջանում զրադաշտականության ներսում առաջացան տարբեր հոսանքներ։ Զրադաշտականությունից բացի Իրանում որոշ չափով տարածված էր քրիստոնեությունը։ Սկզբում դա տարածում էին քրիստոնյա քարոզիչները, իսկ 3-րդ դարում Իրանի կառավարողներն ապաստան էին տալիս Հռոմեական կայսրությունում հալածվող քրիստոնյաներին, որպեսզի դաշնակիցներ ձեռք բերեն ընդդեմ կայսրության։ Իսկ երբ քրիստոնեությունը դարձավ Հռոմեական կայսրության պետական կրոն, Սասանյաններն սկսեցին հովանավորել և աջակցել նեստորականներին ու միաբնակներին։

637 թվականին Քադիսիա քաղաքի մոտ տեղի ունեցած ճակատամարտում պարսկական բանակը ծանր պարտություն կրեց արաբներից։ Իսկ 642 թվականին Նեհավենդ քաղաքի մոտ կրած պարտությունը ճակատագրական եղավ Սասանյանների համար։ Մինչև 651 թվականին արաբները գրավեցին ողջ Իրանը, և Սասանյան պետությունը կործանվեց։ Սկիզբ դրվեց Իրանի իսլամացմանը։

Արաբական խալիֆայության շրջանում Իրանի բնակչության գերակշռող մասն ընդունեց իսլամ՝ շիա դավանանքով։ Արաբական տիրապետության անկումից հետո Իրանը հայտնվեց սելջուկների, ապա մոնղոլների տիրապետության տակ։ Մոնղոլներից հետո Իրանի տարածքում ստեղծվեցին մի շարք պետական կազմավորումներ, որոնք տնտեսապես և քաղաքականապես իրար հետ չկապված անկայուն քաղաքական միավորներ էին։ 15-րդ դարի երկրորդ կեսին Ատրպատականի Արդաբիլ քաղաքում մեծ ազդեցություն ձեռք բերած Սեֆյանների տոհմը հիմք դնելով պարսկական միասնական պետությանը (1502–1736)։ Դրան հաջորդած Աֆշարիների, Ղաջարիների ու Փահլավիների արքայատոմներից հետո Իրանում հաստատվեց իսլամական պետություն։

Իրանի իսլամական հեղափոխության արդյունքում հիմնադրվեց աստվածապետական (թեոկրատական) պետություն։ Մուսուլմանական աշխարհում այդպիսին է միայն Սաուդյան Արաբիայի թագավորությունը, որտեղ բնակչությունը դավանում է սուննի իսլամ։