Համադանի նահանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Համադան (օսթան)ից)
Համադան օսթան
պարս.՝ استان همدان
ԵրկիրԻրան Իրան
Կարգավիճակօսթան (նահանգ)
Մտնում էԻրան
ՎարչկենտրոնՀամադան
Բնակչություն1 738 234 մարդ (2016)[1]
Տարածք19 368 կմ²
Սահմանակցում էՔուրդիստանի նահանգ, Կենտրոնական նահանգ, Լոռեսթանի նահանգ, Քերմանշահի նահանգ, Ղազվինի նահանգ և Զանջան
ISO 3166-2 կոդIR-13

Համադան օսթան (պարս.՝ استان همدان, Օսթան-է Համադան), օսթան (նահանգ) Իրանի արևմուտքում։ Հարավից սահմանակից է Լուրիստան, հարավ-արևմուտքից` Քերմանշահ, հյուսիս-արևմուտքից` Քուրդիստան, հյուսիսից` Զանջան, հյուսիս-արևելքից` Ղազվին, արևելքից` Մարքազի օսթաններին։ Օսթանի տարածքը կազմում է 19 372 կմ²[2], բնակչությունը՝ 1 738 234 մարդ (2016)[1]։ Վարչական կենտրոնը Համադան քաղաքն է։

Օսթանը ձևավորվել է 1976 թվականին, մինչ այդ այն մասն է կազմել Քերմանշահ օսթանի[3]։ Այնուհետև օսթանի տարածքը մի քանի անգամ ենթարկվել է փոքր տարածքային փոփոխությունների[3]։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 4-րդ տարածաշրջանի[4], որի կենտրոնն է Քերմանշահ քաղաքը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի մարդահամարի տվյալներով օսթանի բնակչությունը կազմում էր 1 674 595 մարդ` 427 675 տնային տնտեսություններում[5]։ 2011 թվականի մարդահամարը հաշվառել էր 1 758 268 մարդ, որոնք ապրում էին 506 191 տնտեսություններում[6]։ Ըստ վերջին` 2016 թվականի մարդահամարի տվյալների` բնակչությունը կազմում էր արդեն 1 738 234 մարդ` 538 803 տնտեսություններում[7]։

Տասը հազարից ավել բնակչությամբ քաղաքներն են Համադանը (բնակչությունը 2016 թվականի դրությամբ` 554 406 մարդ[8]), Մալայերը (170 237 մարդ), Նեհավենդը (76 162 մարդ), Ասադաբադը (55 703 մարդ), Թույսերկանը (50 455 մարդ), Բահարը (28 685 մարդ), Քաբուդարահանը (20 336 մարդ), Լալեջինը (14 916 մարդ), Ռազանը (14 275 մարդ), Ֆամենինը (14 208 մարդ), Ազանդարյանը (11 171 մարդ), Մարյանաջը (10 848 մարդ)։ Քաղաքներում ընդհանուր առմամբ 2016 թվականի դրությամբ ապրում էր 1 097 217 մարդ (կամ բնակչության 63,1 տոկոսը)[8]։

1996 թվականի դրությամբ բնակչության ճնշող մեծամասնությունը` 99,88%-ը դավանում էր իսլամ, կային նաև 308 զրադաշտականության, 86 քրիստոնեության, 47 հուդայականության և 492 այլ կրոնների հետևորդներ[3]։

Վարչական կենտրոն Համադանում և նրա շրջակայքում մարդիկ հիմնականում խոսում են պարսկերեն։ Պարսկերենը նաև հանդիսանում է լինգվա ֆրանկա ամենուր։ Օսթանի ողջ հյուսիսային մասում գերակշռում է ադրբեջաներենը, հարավում` լոռերենը, հարավ-արևմուտքում տարածված է նաև քրդերենը[3]։ Համադանի օսթանում բնակչության բաժանումն ըստ լեզուների ներկայացված է ստորև բերված աղյուսակում.

Բնակչության բաժանումն ըստ լեզվի[9]
Լեզու Տոկոս
Թյուրքական լեզուներ
  
35.00 %
Պարսկերեն
  
34.10 %
Լոռերեն
  
21.01 %
Քրդերեն
  
8.33 %
Այլ, խառը
  
1.56 %

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսթանը բաժանված է 10 շահրեստանների (գավառների).

Անվանում Բնակ. 2006[5] Բնակ. 2011[6] Բնակ. 2016[7] Վարչ. կենտրոն
Ասադաբադ շահրեստան 104 566 107 006 100 901 Ասադաբադ
Բահար շահրեստան 121 590 123 869 119 082 Բահար
Դարգազին շահրեստան1 Քորվեհ-է Դարգազին
Թույսերկան շահրեստան 109 262 103 786 101 666 Թույսերկան
Համադան շահրեստան 626 183 651 821 676 105 Համադան
Մալայեր շահրեստան 285 272 287 982 288 685 Մալայեր
Նեհավենդ շահրեստան 178 683 181 711 178 787 Նեհավենդ
Ռազան շահրեստան 111 120 116 437 107 587 Ռազան
Քաբուդարահանգ շահրեստան 137 919 143 171 126 062 Քաբուդարահանգ
Ֆամենին շահրեստան2 42 485 39 359 Ֆամենին
Ընդհանուր 1 674 595 1 758 268 1 738 234
1Առանձնացվել է Ռազան շահրեստանից
2Առանձնացվել է Համադան շահրեստանից

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.) — 1965.
  2. - Iran Statistical Yearbook 2019-2020; 1. Land and Climate (անգլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 - Encyclopædia Iranica (անգլ.)
  4. «استان‌های کشور به ۵ منطقه تقسیم شدند». همشهری آنلاین (պարսկերեն). 2014 թ․ հունիսի 22. Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
  5. 5,0 5,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  6. 6,0 6,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011) language = fa» (Excel). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին. {{cite web}}: Missing pipe in: |title= (օգնություն)
  7. 7,0 7,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2021 թ. ապրիլի 21-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  8. 8,0 8,1 [Իրանի քաղաքների բնակչություննը ըստ մարդահամարների արդյունքների (անգլ.)
  9. «Language distribution: Hamadan Province». 2020. Վերցված է 2022 թ․ ապրիլի 11-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համադանի նահանգ» հոդվածին։