Հնդիրանական լեզուներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հնդիրանական լեզուներ, հնդեվրոպական լեզվաընտանիքի հատուկ ճյուղ, որը ներառնում է հնդկական (հնդարիական), իրանական և դարդյան լեզուները։ Այս լեզվախմբերի միացումը հատուկ ճյուղի մեջ պատճառաբանվում է անառարկելի ընդհանրություններով, որոնք նախորդում են հնդեվրոպական լեզվատրոհմանը և պարունակում են հնդեվրոպական լեզվական միասնությանը վերաբերող կարեվոր հնաբանություններ։ Լեզվական և մշակութային ընդհանրությունները հաստատվում են պատմահամեմատական քերականությամբ ու բառապաշարով։ ժամանակակից Հնդիրանական լեզուների հոլովման և խոնարհման համակարգերում նկատելի է թեքականության կորուստ և անցում վերլուծականության։ Նախադասությունն ունի էրգատիվ կառուցվածք։ Խոսում են Հնդկաստանում, Պակիստանում, Նեպալում, Շրի Լանկայում (հնդարիական լեզուներ), Իրանում, Աֆղանստանում, Պակիստանում (արևմտյան մաս), Իրաքում (հյուսիսային շրջաններ), Թուրքիայում (արևելյան մաս), Տաջիկստանում։ Տես նաև Հնդեվրոպական լեզուներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png