Ամերիցիում
Ամերիցիում (լատիներեն՝ Americium), քիմիական նշանը՝ Am (կարդացվում է «ամերիցիում»): Արհեստական ճանապարհով ստացված ռադիոակտիվ քիմիական տարր է՝ 95 ատոմային թվով: Ակտինոիդ է: Տեղակայված է պարբերական համակարգի 7-րդ պարբերության IIIB խմբում: Համեմատաբար երկարատև կյանք ունեցող նուկլիդներն են. 243Am (կիսատրոհման պարբերությունը՝
տարի), 242 mAm (
տարի) և 241Am (
տարի): Ամերիցիումի չգրգռված ատոմի արտաքին երեք շերտերի էլեկտրոնային կոնֆիգուրացիան 5s2p6d10f76s2p67s2 է: Միացություններում ցուցաբերում է +2-ից +7 օքսիդացման աստիճաններ, ավելի շատ բնութագրական է +3-ը (վալենտականությունը՝ III): Ամերիցիումի նեյտրալ ատոմի շառավիղը 0.174 նմ է, Am3+, Am4+, Am5+ և Am6+ իոնները՝ համապատասխանաբար 0.0962, 0.0888, 0.0860 և 0.0800 նմ:
Բովանդակություն |
Հայտնագործումը [խմբագրել]
Ամերիցիումն առաջին անգամ ստացվել է 1944-45 թթ. մի խումբ ամերիկացի հետազոտողների կողմից (Գ. Սիբորգ, Ռ. Ջեյմս, Լ. Մորգան, Ա. Գիորսո)՝ պլուտոնիում-239-ը նեյտրոններով ճառագայթելով: Պլուտոնիում-239-ի միջուկը նեյտրոն կլանելուց հետո ենթարկվում է β վերափոխման, ինչի արդյունքում ստացվում է ամերիցիում-240: Անվանումը ստացվել է «Ամերիկա» բառից՝ նույն սկզբունքով, ինչ Եվրոպիումը, որը լանթանոիդների ընտանիքում զբաղեցնում է նույն՝ 6-րդ տեղը, ինչպես ամերիցիումը՝ ակտինոիդների ընտանիքում:
Ստացումը [խմբագրել]
Ամերիցիումը (241Am նուկլիդը) կիլոգրամային քանակություներով յուրաքանչյուր տարի առանձնացնում են գործածված ատոմային վառելիքից:
Ֆիզիկական և քիմիական հատկությունները [խմբագրել]
Ամերիցիումը ուժեղ ռադիոակտիվ արծաթագույն մետաղ է: Սեփական α ճառագայթման շնորհիվ մթության մեջ լուսարձակում է: Հալման ջերմաստիճանը 1173 °C է, եռման ջերմաստիճանը՝ 2607 °C, խտությունը՝ 13.76 գ/սմ3: 600 °C-ից ցածր ջերմաստիճանում կայուն է α-մոդիֆիկացիան՝ կրկնակի հեքսոգոնալ ցանցով, դրանից բարձր ջերմաստիճանում՝ β-մոդիֆիկացիան՝ խորանարդային ցանցով: Բարձր ճնշումների պայմաններում ստացվել են ամերիցիումի ևս երկու մոդիֆիկացիաներ:
Քիմիական հատկություներով ամերիցիումը նման է լանթանոիդներին: Օքսիդանում է թթվածնով՝ վերջինիս անբավարարության դեպքում տալով AmO օքսիդը: Ամերիցիումի շատ (III) միացությունների` օդի պայմաններում շիկացման ժամանակ (օր. Am(OH)3, Am(NO3)3 և այլն) ստացվում է AmO2 սև դիօքսիդը (երկօքսիդը): Այս միացության վերականգնումից (ջրածնով) ստացվում է Am2O3: Թթվային թույլ լուծույթների հետ փոխազդելով ստացվում են Am3+ աղեր: Լուծույթներում ամերիցիումը կարող հանդես գալ Am3+, Am4+, AmՕ 2+ և AmՕ 22+ կատիոնների տեսքով: Այս բոլոր կատիոններն առաջացնում են մեծ քանակությամբ տարբեր միացություներ: Ամերիցիում (IV)-ը և ամերիցիում (V)-ը ջրային լուծույթներում հանդես են գալիս օքսիդիչների տեսքով և հեշտությամբ վերականգնվում են մինչև ամերիցիում (III):
Տես նաև [խմբագրել]
| Մենդելեևի պարբերական աղյուսակ | |||||||||||||||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| H | He | ||||||||||||||||||||||||||||||
| Li | Be | B | C | N | O | F | Ne | ||||||||||||||||||||||||
| Na | Mg | Al | Si | P | S | Cl | Ar | ||||||||||||||||||||||||
| K | Ca | Sc | Ti | V | Cr | Mn | Fe | Co | Ni | Cu | Zn | Ga | Ge | As | Se | Br | Kr | ||||||||||||||
| Rb | Sr | Y | Zr | Nb | Mo | Tc | Ru | Rh | Pd | Ag | Cd | In | Sn | Sb | Te | I | Xe | ||||||||||||||
| Cs | Ba | La | Ce | Pr | Nd | Pm | Sm | Eu | Gd | Tb | Dy | Ho | Er | Tm | Yb | Lu | Hf | Ta | W | Re | Os | Ir | Pt | Au | Hg | Tl | Pb | Bi | Po | At | Rn |
| Fr | Ra | Ac | Th | Pa | U | Np | Pu | Am | Cm | Bk | Cf | Es | Fm | Md | No | Lr | Rf | Db | Sg | Bh | Hs | Mt | Ds | Rg | Cn | Uut | Uuq | Uup | Uuh | Uus | Uuo |
