Ակտինիում
Ակտինիում (լատ.՝ Actinium, հունարեն՝ «ակտիս» - ճառագայթ բառից), քիմիական նշանը՝ Ac ռադիոակտիվ քիմիական տարր է, ատոմային թիվը՝ 89, ամենակայուն ռադիոնուկլիդի ատոմային զանգվածը 277 է (կիսատրոհման պարբերությունը 21.8 տարի): Ակտինիումը տեղակայված է պարբերական համակարգի 7-րդ պարբերության IIIB խմբում: Ակտինիումի չգրգռված ատոմի երկու արտաքին էլեկտրոնային մակերևույթների կոնֆիգուրացիան է 6s2p6d17s2, օքսիդացման աստիճանը +3 է (վալենտականությունը՝ III):
[խմբագրել] Հայտնագործումը
Հայտնագործվել է 1899թ. ֆրանսիացի քիմիկոս Ա. Դեբյերնի կողմից՝ ուրանի հանքանյութերի վերարտադրման թափոններում: Նրանից անկախ 1908թ. հայտնագործել է նաև Ֆ. Գիզելը:
[խմբագրել] Բնության մեջ տարածվածությունը
Ակտինիումը զբաղեցնում է երկրակեղևի զանգվածի 6•10−10%-ը: 227Ac-ի և ավելի անկայուն 228Ac-ի մշտական առկայությունը երկրակեղևում պայմանավորված է դրանց առկայությամբ ուրանի 235 և Թորիումի 232 ռադիոակտիվ շարքերում: Այս ռադիոնուկլիդների առաջացման արագությունը հավասար է դրա տրոհման արագությանը, այդ պատճառով երկրակեղևում դրանց պարունակությունը մշտական է:
[խմբագրել] Ֆիզիկական և քիմիական հատկությունները
Ակտինիումի քիմիական և ֆիզիկական հատկությունները շատ քիչ են ուսումնասիրված: Հալման ջերմաստիճանը 1050 °C է, եռման ջերմաստիճանը՝ 3300 °C: Օդում այն արագ պատվում է Ac2O3 օքսիդի շերտով, որը խոչընդոտում է մետաղի քայքայմանը: Քիմիական հատկություններով ակտինիումը շատ նման է լանթանին: Ակտինիումի հիդրօքսիդը՝ Ac(OH)3 իրենից ներկայացնում է հիմք և հատկություններով մոտ է ալկալիահողային հիդրօքսիդներին:
| Մենդելեևի պարբերական աղյուսակ | |||||||||||||||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| H | He | ||||||||||||||||||||||||||||||
| Li | Be | B | C | N | O | F | Ne | ||||||||||||||||||||||||
| Na | Mg | Al | Si | P | S | Cl | Ar | ||||||||||||||||||||||||
| K | Ca | Sc | Ti | V | Cr | Mn | Fe | Co | Ni | Cu | Zn | Ga | Ge | As | Se | Br | Kr | ||||||||||||||
| Rb | Sr | Y | Zr | Nb | Mo | Tc | Ru | Rh | Pd | Ag | Cd | In | Sn | Sb | Te | I | Xe | ||||||||||||||
| Cs | Ba | La | Ce | Pr | Nd | Pm | Sm | Eu | Gd | Tb | Dy | Ho | Er | Tm | Yb | Lu | Hf | Ta | W | Re | Os | Ir | Pt | Au | Hg | Tl | Pb | Bi | Po | At | Rn |
| Fr | Ra | Ac | Th | Pa | U | Np | Pu | Am | Cm | Bk | Cf | Es | Fm | Md | No | Lr | Rf | Db | Sg | Bh | Hs | Mt | Ds | Rg | Cn | Uut | Uuq | Uup | Uuh | Uus | Uuo |