Աստատ
Աստատ (լատ. Astatium, հունարեն «աստատոս» - անկայուն բառից), քիմիական նշանը` At (կարդացվում է «աստատ»), ատոմային թիվը` 85, ատոմային զանգվածը` 209.987։ Տեղակայված է պարբերական համակարգի 6-րդ պարբերության VIIA խմբում, պատկանում է հալոգենների շարքին։ Ստաբիլ իզոտոպներ չունի։ Հայտնի են ավելի քան 20 իզոտոպներ` 196-219 ատոմային թվերով։ Համեմատաբար երկարադիմացկուն են 210At (կիսատրոհման պարբերությունը T1/2 = 8.1 ժամ) և 211At (T1/2 = 7.21 ժամ)։ Չգրգռված ատոմի արտաքին էլեկտրոնային կոնֆիգուրացիան է 4f145d106s2p5։ Ցուցաբերում է -1, +1, +5 օքսիդացման աստիճաներ (վալենտականությունները I և V)։ Ատոմի շառավիղը գնահատված է 0.144 նմ։ Ազատ աստատի մոլեկուլները, հավանաբար, երկատոմանի են։
Հայտնագործումը [խմբագրել]
Աստատն առաջին անգամ արհեստական ճանապարհով ստացել են Դ. Կորսոնը, Կ. Մակենզին և Է. Սերգեն 1940թ.։ 1943-1946թթ. բացահայտվել է բնության մեջ աստատի արագ տրոհվող իզոտոպների առկայությունը։
Բնության մեջ տարածվածությունը [խմբագրել]
Աստատը շատ հազվագյուտ տարր է։ Երկրի մակերևույթի 1.6 կմ հաստությամբ շերտում պարունակվում է ընդամենը 70 մգ աստատ: Աստատի մշտական առկայությունը բնության մեջ պայմանավորված է այն փաստով, որ դրա կարճաժամկետ ռադիոնուկլիդները (210At, 211At և 219At) մտնում են Ուրանի և թորիումի ռադիոակտիվ շարքերի մեջ։ Դրանց առաջացման արագությունն անընդհատ է և հավասար է դրանց տրոհման արագությանը, այդ պատճառով երկրակեղևում պարունակվում է այս ատոմների անփոփոխ քանակություն։
Հատկությունները [խմբագրել]
Աստատը պինդ նյութ է։ Դրա համար բնութագրական է մետաղների և ոչ մետաղների (հալոգենների) հատկությունների համակցությունը։ Ինչպես յոդը, աստատը լավ լուծվում է օրգանական լուծիչներում և հեշտությամբ դրանցով լուծազատվում է։ Ցնդողականությամբ չնչին զիջում է յոդին։ Աստատի հալման ջերմաստիճանը 244 °C է, իսկ եռմանը` 309 °C։
| Մենդելեևի պարբերական աղյուսակ | |||||||||||||||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| H | He | ||||||||||||||||||||||||||||||
| Li | Be | B | C | N | O | F | Ne | ||||||||||||||||||||||||
| Na | Mg | Al | Si | P | S | Cl | Ar | ||||||||||||||||||||||||
| K | Ca | Sc | Ti | V | Cr | Mn | Fe | Co | Ni | Cu | Zn | Ga | Ge | As | Se | Br | Kr | ||||||||||||||
| Rb | Sr | Y | Zr | Nb | Mo | Tc | Ru | Rh | Pd | Ag | Cd | In | Sn | Sb | Te | I | Xe | ||||||||||||||
| Cs | Ba | La | Ce | Pr | Nd | Pm | Sm | Eu | Gd | Tb | Dy | Ho | Er | Tm | Yb | Lu | Hf | Ta | W | Re | Os | Ir | Pt | Au | Hg | Tl | Pb | Bi | Po | At | Rn |
| Fr | Ra | Ac | Th | Pa | U | Np | Pu | Am | Cm | Bk | Cf | Es | Fm | Md | No | Lr | Rf | Db | Sg | Bh | Hs | Mt | Ds | Rg | Cn | Uut | Uuq | Uup | Uuh | Uus | Uuo |
